Գլխավոր տեղեկություն
Номер
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.07.02/17(430)
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
20.06.2012
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
20.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունիսի 2012 թ.

 N 3

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի պահանջները` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի N 268-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 1-ին կետի 1-ին ենթակետի` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N 7 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և N 8 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին (այսուհետ` չափանիշներ) համապատասխանող են համարվում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց կամ չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

Այսինքն` եթե օբյեկտը համապատասխանում է Օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված սահմանումներից որևէ մեկին և տնտեսվարող սուբյեկտի կողմից շահագործվում է որպես այդպիսին, ապա համաձայն Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի` այն համարվում է չափանիշներին համապատասխանող:

Բացառություն են կազմում Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այն հյուրանոցատիպ հանգրվանները, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց և չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության ստացման և պահպանման գործավարություն:

Համաձայն Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի` չափանիշներին համապատասխանող են համարվում նաև ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմանը համապատասխան որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտները։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար 

Տ. Դավթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան