Գլխավոր տեղեկություն
Номер
N 536
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.03/59(358)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1999
Дата вступления в силу
25.08.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 oգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1999 թվականի N 536

քաղ. Երևան

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Վանաձոր քաղաքի տարածքային առանձնահատկությունները, ինչպես նաև կանանց բուժօգնության և սպասարկման որակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Վանաձորի կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերությունը` այն բաժանելով «Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերության (50 բաժնետոմսով, 1 բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 դրամ) և «Վանաձորի N 2 կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերության (34 բաժնետոմսով, 1 բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 դրամ):

2. «Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիա» և «Վանաձորի N 2 կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան