Գլխավոր տեղեկություն
Номер
N 18
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.2000
Дата вступления в силу
15.01.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2000 թվականի N 18
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու հետ կապված միջազգային մրցումներին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցությունն ապահովելու, 1999 թվականի միջազգային մարզական միջոցառումների մրցանակակիրներին ու նրանց մարզիչներին պարգևատրելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 12 ենթախմբի «01. Միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատությունների պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) և 04 խմբի 13 ենթախմբի «01. ԲՈՒՀ-երի պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողերով նախատեսված ծախսերը համապատասխանաբար պակասեցնել 3283,6 և 316,4 հազ. դրամով` ընդամենը 3,6 մլն դրամ, նույն չափով ավելացնելով 07 խմբի 10 ենթախմբի «01. Սպորտային միջոցառումներ» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունվարի 15-ի N 18 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 12 ԵՎ 13 ենթախմբերի ԵՎ 07 խմբի 10 ենթախմբի ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

(հազ. դրամ)

NN ը/կ

 Հոդվածի անվանումը

 Պակասեցում
04 խումբ 

 Ավելացում
07 խումբ

 12
ենթախումբ

 13
ենթախումբ

 10
ենթախումբ

 

Ընդամենը

3283,6

316,4

3600,0

1. Կրթաթոշակներ

2784,0

150,0

---

2. Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 499,6 166,4 3600,0

այդ թվում`

գրասենյակային ապրանքներ և նյութեր 13,2 35,9 ---
փափուկ գույք և հանդերձանք 358,9 48,2 ---
Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր 53,6 --- ---
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 25,5 70,7 ---
այլ կոմունալ ծառայությունների 
վճար 48,4 11,6 ---
այլ ծախսեր --- --- 3600,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան