Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.01.2002-03.05.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.63
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.2002
Дата вступления в силу
28.01.2002

040.0006.07.01.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունվարի 2002 թվականի N 6

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը (ձևը կցվում է):

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գունային եզրագծով վահանի պատկեր է, որի կարմիր ֆոնի վրա պատկերված են Մերկուրի աստծու՝ փաթաթված, իրար նայող օձերով գավազանը (խորհրդանշում է առևտուրը, առատությունը, բարձր բանականությունը ու վեճերի խաղաղ լուծումը) և հավերժության նշանով ու թռչնի թևով առյուծ, ձեռքին՝ բանալի (առյուծը խորհրդանշում է իշխանությունը, ուժը և համարձակությունը, իսկ առյուծի ձեռքի բանալին՝ մաքսային հսկողությունը, մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի փակ լինելը):

Տարբերանշանի վերին մասում հայերեն և անգլերեն նշված է՝ «Հայաստանի մաքսային ծառայություն», «Armenian Customs Service»:

Տարբերանշանի կարմիր, կանաչ և դեղին գույները խորհրդանշում են մաքսային ձևակերպումների ընտրողականության 3 ուղին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Ներմուծեք նկարագրությունը_19799