«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2000 թվականի N 34
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.1. «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի կազմից առանձնացնել ընկերության նախկին NN 1 և 2 արտադրամասերի գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
1.2. «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` հաշվեկշռային մեթոդով 66084 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
1.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.4. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 16530 հազ. դրամ:
1.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.6. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.7. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 3580 հազ. դրամ գնահատված նախկին N 1 արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով:
2.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 1800 հազ. դրամ:
2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 7292 հազ. դրամ գնահատված նախկին N 2 արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով:
3.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 3650 հազ. դրամ:
3.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` հաշվեկշռային մեթոդով 40770 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
4.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 10200 հազ. դրամ:
4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` հաշվեկշռային մեթոդով 36275 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
5.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 9070 հազ. դրամ:
5.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. «Դիլիջանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` հաշվեկշռային մեթոդով 55241 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
6.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 13820 հազ. դրամ:
6.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 26-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|