Գլխավոր տեղեկություն
Номер
N 598
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.01/60(650)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.1998
Дата вступления в силу
22.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 1998 թվականի N 598
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 73376 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի թթխմորի գործարան» (Թթխմորի միավորում) պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Աբովյանի թթխմորի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Աբովյանի թթխմորի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել թթխմորի և հացահրուշակեղենի փորձարարական արտադրական պետական ձեռնարկությունը (Երևանի թթխմորի և հացահրուշակեղենի փորձարարական արտադրական արտադրամասը)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 68030 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 34015 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 68030 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 34015 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.5. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:

1.6. «Աբովյանի թթխմորի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5347 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 6 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5020 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 298 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում թթխմորի և հացահրուշակեղենի փորձարարական արտադրական պետական ձեռնարկությունը վերակազմավորել թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.2. ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Կարբիի և Ղազարավանի արտադրամասերը, օժանդակ տնտեսությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

2.3. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 38862 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 2 գործակից):

2.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 33548 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 16774 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 33548 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 16774 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.6. ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5314 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 127 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 14 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5076 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 97 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 60,6 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

 3.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով գնահատված թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության օժանդակ տնտեսությունը` դասական (ամբողջությամբ) աճուրդով:

3.2. Սահմանել թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության օժանդակ տնտեսության վաճառքի մեկնարկային գինը` 14194 հազ. դրամ:

3.3. ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության օժանդակ տնտեսությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

3.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

3.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով գնահատված թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության Ղազարավանի արտադրամասը (առանց տարածքի)` դասական (ամբողջությամբ) աճուրդով:

4.2. Սահմանել թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության Ղազարավանի արտադրամասի վաճառքի մեկնարկային գինը` 88 հազ. դրամ:

4.3. ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության Ղազարավանի արտադրամասը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

4.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով գնահատված թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության Կարբիի արտադրամասը` դասական (ամբողջությամբ) աճուրդով:

5.2. Սահմանել թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության Կարբիի արտադրամասի վաճառքի մեկնարկային գինը` 1693 հազ. դրամ:

 5.3. ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության Կարբիի արտադրամասը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

5.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

5.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կամոյի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Կամոյի «Բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 3779 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կամոյի «Բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կամոյի «Բնակկոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության:

6.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1936 հազ. դրամ, որը համապատասխանում է 1936 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին:

6.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1278 հազ. դրամ, որը համապատասխանում է 1278 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 320 հազ. դրամ:

6.7. «Կամոյի «Բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1843,6 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1172,2 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 208,7 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների գծով` 19 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 78,4 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 365,3 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 365,3 հազ. դրամ:

6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Կամոյի «Բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 266874 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գյումրիի «Արցախ» ԽՊՏ փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Գյումրիի «Արցախ» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 187647 հազ. դրամ, որը համապատասխանում է 187647 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 150118 հազ. դրամ, որը համապատասխանում է 150118 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 37530 հազ. դրամ:

7.5. Գյումրիի «Արցախ» ԽՊՏ փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 79227 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23362 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2129 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1138 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 27513 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 3300 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 817 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2613 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 26 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 18329 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 13208,5 հազ. դրամ:

7.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.10. Գաղտնի:

8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Գյումրիի սանմաքրման պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գյումրիի սանմաքրում» պետական փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Հաշվեկշռային մեթոդով 92645 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի սանմաքրում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Գյումրիի սանմաքրում» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 71788 հազ. դրամ, որը համապատասխանում է 35894 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին:

8.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 47380 հազ. դրամ, որը համապատասխանում է 23690 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 11845 հազ. դրամ:

8.7. «Գյումրիի սանմաքրում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 20856,6 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9193 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1395 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2061,5 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2569,5 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 4748,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 889,1 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 889,1 հազ. դրամ:

8.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Գյումրիի սանմաքրում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Վանաձորի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Վանաձորի «Նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության:

9.2. «Վանաձորի «Նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 6 տնակը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Վանաձորի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Վանաձորի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

9.3. Հաշվեկշռային մեթոդով 84923 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի «Նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Վանաձորի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության:

9.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 64014 հազ. դրամ, որը համապատասխանում է 32007 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

9.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 64014 հազ. դրամ, որը համապատասխանում է 32007 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

9.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 16004 հազ. դրամ:

9.7. «Վանաձորի «Նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 20910 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2290 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2180 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 17 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 535 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 43 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 15845 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 15707,7 հազ. դրամ:

9.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Վանաձորի «Նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 19605 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զանգեզուր-1» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորել «Զանգեզուր-1» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ գործակից):

10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 19406 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 19406 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 15525 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 15525 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. «Զանգեզուր-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 199,6 հազ. դրամ, այդ թվում`

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 0,7 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 198,9 հազ. դրամ:

10.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 683126 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 8 գործակից (քաղ. Երևան, Բաբայան 10/1) և 2 գործակից (քաղ. Երևան, Շահվերդյան 32 ա):

11.2. «Հայէներգացանցշին, պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Արաբկիրի թաղային համայնքին:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում Արաբկիրի թաղային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

11.3. «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 2 ենթակայանը (10 հազ. դրամ և 350 հազ. դրամ հաշվեկշռային արժեքներով) և դրանք հանձնել «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը:

11.4. «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Գորիս ՀԷՑՇ» (առանց Կապանի տեղամասի), «Ապարան ՀԷՑՇ», «Վանաձոր ՀԷՑՇ», «Էցշինենթակայան», «Արտաշատ ՀԷՑՇ», «Սևան ՀԷՑՇ» դուստր ձեռնարկությունները, «Գյումրիի ՀԷՑՇ» մասնաճյուղը և «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության բնակելի շենքի անավարտ շինարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

11.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 169890 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 169890 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 169890 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 169890 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.7. «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 513236,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6298 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4732 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 345 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 497808,5 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 154,8 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3898 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 3082,9 հազ. դրամ:

11.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

11.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության «Գորիս ՀԷՑՇ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Գորիսի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

12.2. «Գորիսի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հորատող Գազ-66-11 ԲՏ-302բ ավտոմեքենան (79,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

12.3. «Գորիսի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Կապանի տեղամասը և այն մասնավորեցնել «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմում:

12.4. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 30580 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գորիսի ԷՑՇ» բաց բաժնետիրական ընկերության:

12.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 20558 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 20558 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 20558 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 20558 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.7. «Գորիսի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 10022 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 611,4 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3372 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 3524 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1594,6 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 2 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 918 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 918 հազ. դրամ:

12.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գորիսի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

12.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության «Գյումրիի ՀԷՑՇ» մասնաճյուղը վերակազմավորել «Գյումրիի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

13.2. «Գյումրիի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցնել «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Գյումրի, Սևյան փող.):

13.3. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 28757 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյումրիի ԷՑՇ» բաց բաժնետիրական ընկերության:

13.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17454 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 17454 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 17454 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 17454 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.6. «Գյումրիի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 11302,6 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 189,9 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 7562,5 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3550,2 հազ. դրամ:

13.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գյումրիի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

13.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության «Արտաշատ ՀԷՑՇ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Արտաշատի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

14.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 65694 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արտաշատի ԷՑՇ» բաց բաժնետիրական ընկերության:

14.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 36095 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 36095 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 36095 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 36095 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.5. «Արտաշատի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 29599 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9602 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4222 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 13502 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2273 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 2273 հազ. դրամ:

14.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արտաշատի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

14.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության «Սևան ՀԷՑՇ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Սևանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

15.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 25753 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Սևանի ԷՑՇ» բաց բաժնետիրական ընկերության:

15.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 14706 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14706 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 14706 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14706 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.5. «Սևանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 11047 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2960 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1624 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4571 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1886 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 1181,3 հազ. դրամ:

15.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Սևանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

15.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

16.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության «Վանաձոր ՀԷՑՇ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորելով «Վանաձորի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

16.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 48283 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վանաձորի ԷՑՇ» բաց բաժնետիրական ընկերության:

16.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 15630 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 15630 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

16.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 15630 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 15630 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

16.5. «Վանաձորի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 32653 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի հետ վարձատրության գծով` 813,1 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 29856,2 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 350 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 37,6 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 29,4 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1566,7 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 1485,1 հազ. դրամ:

16.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վանաձորի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

16.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

17.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ապարան ՀԷՑՇ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորելով «Ապարանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

17.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 38016 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ապարանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ապարանի ԷՑՇ» բաց բաժնետիրական ընկերության:

17.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 25879 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 25879 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

17.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 25879 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 25879 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

17.5. «Ապարանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 12137 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4513 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4970 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 254 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1068 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1332 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 1332 հազ. դրամ:

17.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ապարանի ԷՑՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

17.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

18.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության «Էցշինենթակայան» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Էցշինենթակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

18.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 32478 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էցշինենթակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Էցշինենթակայան» բաց բաժնետիրական ընկերության:

18.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 19780 հազ. դրամ, որը համապատասխանում է 19780 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

18.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 19780 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 19780 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

18.5. «Էցշինենթակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 12697,8 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 355 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 170,2 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 10435 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1374,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 362,7 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 362,7 հազ. դրամ:

18.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Էցշինենթակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

18.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

19.1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կապ» արտադրական համալիրի «Կապի ինստիտուտ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

19.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 152 որոշման «Կապ» արտադրական համալիրի «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 2 մասնաշենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

19.3. Հաշվեկշռային մեթոդով 193674 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կապի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 5 գործակից):

19.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 191290 հազ. դրամ, որը համապատասխանում է 19129 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

19.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 191290 հազ. դրամ, որը համապատասխանում է 19129 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

19.6. «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

19.7. «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2384 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 55 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 948 հազ. դրամ.

հաշվարկներ ստացված կանխավճարների գծով` 988 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 333 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 60 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 60 հազ. դրամ:

19.8. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցութային առաջարկների հստկացման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

գ) «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

19.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

19.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

19.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

20.1. «Արտվարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից վարձակալած` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 7697 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (քաղ. Երևան, գ. Հաղթանակ):

20.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթը:

20.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը` մեկամսյա ժամկետում:

21. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

 

Կ Ա Զ Մ

 

 «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (նախագահ)
Ա. Վարդանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան