«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2001 թվականի N 596
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 351 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ և 157-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 31-ի «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» N 351 որոշմամբ հաստատված անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի 2-րդ կետում`
ա) «նրա կողմից լիազորված և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ռեեստր վարելու իրավասությամբ օժտված իրավաբանական անձի կողմից» բառերով.
բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի պահանջները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի հիման վրա անվանական արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստրի վարման, ինչպես նաև անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը կենտրոնացված ռեեստր վարողի միջոցով իրականացնող թողարկողների վրա»:
2. Նշված կարգի 4-րդ կետից հանել «կամ նրա կողմից լիազորված անձը» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |