Գլխավոր տեղեկություն
Номер
N 752
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2000-31.01.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.27/31(97)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.12.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.1999
Дата вступления в силу
06.01.2000

040.0752.14.12.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 1999 թվականի N 752
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 68 հոդվածի 2-րդ կետի, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 22 հոդվածների, «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի, ինչպես նաև իրավաբանական անձանց լուծարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման կարգը (կցվում է):

2. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված իրավաբանական անձանց մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների և (կամ) մասնավորեցման, ինչպես նաև լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները և պետական կառավարման մյուս մարմինները, որոնք հանդիսանում են տվյալ իրավաբանական անձի պարտատերեր, չեն կարող հայց հարուցել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրականացվող իրավաբանական անձ վերակազմակերպելու, ինչպես նաև գույքի (այդ թվում` բաժնետոմսերի) մասնավորեցումը կամ լուծարումը վիճարկելու համար.

բ) լուծարային հանձնաժողովի գործողությունների դեմ կամ լուծարումն անվավեր ճանաչելու պահանջով.

գ) լուծարային հանձնաժողովի կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի 4-րդ կետի պահանջները չբավարարելու դեպքում.

դ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածի` 4-րդ հերթին մարվող (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքի մասով) լուծարային հանձնաժողովի սահմանած պարտատերերի առաջնահերթությունը վիճարկելու համար:

3. Սահմանել, որ լուծարման միջոցառումների ապահովման և լուծարված ընկերությունների գույքի պահպանման հետ կապված ծախսերը համարվում են մասնավորեցման գործընթացի հետ կապված ծախսեր և փոխհատուցվում են այդ գույքի մասնավորեցումից ստացված գումարի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն իրավաբանական անձանց լուծարման ավարտի մասին գրառում կատարելուց հետո, ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքը պահպանելու համար, ընկերության լուծարման գործընթացում պետությանը հասանելիք բաժնետոմսերի լուծարային արժեք կազմող գումարից որոշակի գումար վճարվում է ապագա պահառուին` որոշակի ժամկետով պահառություն իրականացնելու համար` այդ գումարը համարելով որպես պետական բյուջեի հետաձգված եկամուտ.

բ) տվյալ գույքի հետագա մասնավորեցումից ստացվող գումարից առաջնահերթ կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետաձգված եկամուտը.

գ) ընկերության լուծարումից հետո մնացած գույքի պահպանումն իրականացնել իր կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն և պարբերաբար (յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն պահպանման համար ծախսված գումարների վերաբերյալ.

դ) 10-օրյա ժամկետում հաստատել լուծարային հանձնաժողովի կանոնադրությունը և լուծարվող իրավաբանական անձանց հավատարմագրային կառավարիչների հետ պայմանագրի օրինակելի ձևը.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սահմանել հավատարմագրային կառավարիչների աշխատանքների վճարման կարգը և չափերը` նկատի ունենալով նաև «հաջողության վճարման» սկզբունքը` վճարման չափը կապելով վաճառված ակտիվներից ստացված գումարի մեծության տոկոսաչափի հետ.

զ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի պահպանումն իրականացնել լուծարված իրավաբանական անձանց դրամական միջոցների հաշվին` համաձայն կազմված նախահաշիվների և պարբերաբար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություններ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի պահպանման համար տրամադրված դրամական միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց (այսուհետև` ընկերություն) լուծարման կարգը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում դատարանների որոշումների համաձայն անվճարունակության ճանապարհով լուծարվող ընկերությունների հետ կապված իրավահարաբերությունների վրա:

3. Ընկերության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ընկերության գույքի օտարում, վարձակալության տրամադրում, գրավադրում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով կառավարման տրամադրում թույլատրվում է միայն ընկերության լուծարային հանձնաժողովի թույլտվությամբ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսվում:

4. Եթե ընկերության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարային հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) չի ստեղծվում, ապա այդ որոշմամբ նշվում է այն պետական կառավարման լիազորված մարմինը, որին վերապահվում է հանձնաժողով ստեղծելու իրավասությունը:

 

II. Ընկերությունների լուծարումը

 

5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունն օրենքով սահմանված դեպքերում կազմում է ընկերությունների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և այն սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Ընկերությունների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է պարունակի`

լուծարվող ընկերության լրիվ անվանումը.

հանձնաժողովի կազմը (եթե այլ բան չի նախատեսվում).

այլ տեղեկություններ:

7. Եթե ընկերությունների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնաժողով չի ստեղծվում, ապա այդ որոշմամբ այն ստեղծելու լիազորություններ ստացած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց 5-օրյա ժամկետում ստեղծում է հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող ընկերության` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորությունները վերապահված պետական կառավարման մարմնի (բաժնետիրոջ), ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

8. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացվում է ընկերությունների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման, ինչպես նաև հանձնաժողովի կազմի վերաբերյալ:

9. Հանձնաժողովն ընկերությունների լուծարման մասին տեղեկություններ է ներկայացնում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին, որն էլ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում դրանք գրառելուց հետո`

ա) 5-օրյա ժամկետում ընկերության լուծարման որոշումն ընդունելու մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ու հրապարակում հայտարարություն` ընկերության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին, որը չի կարող երկու ամսից պակաս լինել.

բ) 15-օրյա ժամկետում նշանակում է ընկերության լուծարման հավատարմագրային կառավարիչ` կնքելով հավատարմագրային կառավարման պայմանագիր:

10. Հանձնաժողովը հայտարարության հրապարակման օրվանից 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին:

11. Ընկերությունների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընկերության հիմնադրի լիազորություններ ստացած պետական կառավարման մարմինը (բաժնետերը) կատարում է ընկերության գույքագրում և գույքագրման արդյունքները ներկայացնում հանձնաժողովին:

12. Ընկերության պարտատերերը հայտարարության հրապարակման օրվանից հայտարարության մեջ նշված ժամկետում իրենց պահանջները ներկայացնում են հանձնաժողովին: Հանձնաժողովի լիազորած անձինք, հանձնաժողովի գիտությամբ, ընկերության պարտատերերի ներկայացրած պահանջները գրանցում են այդ ընկերության պարտատերերի գրանցամատյանում:

13. Հանձնաժողովն ընկերության պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը հաստատում է ընկերության կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:

14. Հանձնաժողովը պարտատերերի պահանջներն ընդունելու դեպքում նրանց պարտքի դիմաց համապատասխան չափով կարող է առաջարկել`

ա) լուծարվող ընկերության տրամադրության տակ եղած դրամական միջոցները.

բ) լուծարվող ընկերության գույքի վաճառքից ստացված միջոցները:

15. Հանձնաժողովը պահանջներ ներկայացրած պարտատերերի պահանջները բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

16. Ընկերությունը լուծարման ընթացքում շարունակում է իր տնտեսական գործունեությունը, եթե հանձնաժողովի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:

17. Հանձնաժողովի մերժած պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայց չի հարուցել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

18. Եթե լուծարվող իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավականացնում ընկերության պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում`

ա) ընկերության գույքի առանձին տարրերը վաճառելու մասին.

բ) ընկերության գույքը որպես մեկ գույքային համալիր աճուրդով կամ մրցույթով օտարելու մասին:

19. Սույն կարգի 18-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերում, եթե հանձնաժողովը դիմում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն` նշված գույքն օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար, ընդ որում, եթե գույքն օտարվում է համայնքին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն այլ տեղեկություններից բացի պետք է ներառի նաև համայնքի կողմից այդ որոշմամբ իրեն փոխանցվող, պետական պարտավորությունների մարման ժամանակացույցը:

20. Եթե հանձնաժողովը որոշում է ընդունել ընկերության պարտատերերի պահանջները բարելավելու համար վաճառել ընկերության գույքը, ապա լուծարվող ընկերության գույքի գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգերին համապատասխան: Հանձնաժողովը կատարում է գնահատման կարգի ընտրությունը:

21. Վաճառքի ենթակա գույքը 20-օրյա ժամկետում վաճառքի է դրվում աճուրդով` սույն կարգի 20-րդ կետով սահմանված գնահատման աշխատանքները կատարելու հետո մեկնարկային գին ընդունելով գնահատված արժեքը:

22. Աճուրդով չվաճառված գույքի կրկնակի աճուրդ նշանակվում է նախորդ աճուրդի անցկացման օրվանից 30 օրվա ընթացքում` որպես գույքի վաճառքի մեկնարկային գին ընդունելով գնահատված արժեքի 50 տոկոսը:

23. Գույքը երկրորդ աճուրդով չվաճառվելու դեպքում այդ գույքի վաճառքի համար նոր աճուրդ կազմակերպվում է նախորդ աճուրդի անցկացման օրվանից 30 օրվա ընթացքում` որպես գույքի վաճառքի մեկնարկային գին ընդունելով գնահատված արժեքի 25 տոկոսը:

24. Գույքը երրորդ աճուրդով չվաճառվելու դեպքում հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն` վաճառքի ենթակա գույքը դրա գնահատված մեծության 25 տոկոսից ցածր մեկնարկային գնով վաճառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու խնդրանքով:

25. Եթե սույն կարգի համաձայն լուծարվող ընկերության ամբողջ գույքի վաճառքից ստացված գումարները չեն բավականացնում ընկերության պարտավորություններն ամբողջությամբ բարելավելու համար, ապա հանձնաժողովն ընկերությունն անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայց է հարուցում դատարան, ընդ որում, հանձնաժողովը չի կարող կատարել որևէ պարտատիրոջ (պարտատերերի) հետ հաշվարկներ` մինչև վաճառքից ստացված գումարները չբավականացնեն պարտատիրոջ (պարտատերերի) պահանջներն ամբողջությամբ բարելավելու համար:

26. Հանձնաժողովը պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո`

ա) ընկերության հաշվեկշռում և արտահաշվեկշռում արտացոլված դեբիտորական պարտքերը և այլ պահանջի իրավունքները (փոխառություն, վարկ, մուրհակ, չեկ, պարտատոմս և այլն) հանձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինությանը.

բ) մեկամսյա ժամկետում կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է ընկերության կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը:

27. Հանձնաժողովը լուծարման հաշվեկշիռը հաստատելուց հետո 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:

28. Եթե ընկերությունն ունի ոչ պետական բաժնետերեր, ապա հանձնաժողովը նրանց առաջարկում է ընկերության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ առկա գույքի հիման վրա ստեղծվելիք նոր ընկերության բաժնետոմսերը` նախկին համամասնությամբ կամ վաճառքից գոյացած գումարներից բաժնետոմսի լուծարային արժեքի փոխհատուցում:

29. Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ դրա գոյությունը` դադարած, դրա մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառելու պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2017, N 1270-Ն 04.11.2017, N 752
05.09.2013, N 1036-Ն 19.10.2013, N 752
08.01.2009, N 26-Ն 31.01.2009, N 752
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան