«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1999 թվականի N 747
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետությունը և ռազմավարական ներդրողների կողմից մասնավորեցման նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների, Երևանի քաղաքապետի կողմից պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու համար տեղեկությունները ներկայացնելու ժամանակացույցն ըստ ընկերությունների թվի, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել մասնավորեցման ենթակա ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի, և սահմանել, որ ցանկում ընդգրկված ընկերությունները պետք է մասնավորեցվեն գործարար ծրագրերին համապատասխան:
3. Հաստատել ընկերությունները մասնավորեցման նախապատրաստելու համար տեղեկությունները ներկայացնելու ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել պետական ձեռնարկությունների, պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպումը կամ առանձնացված գույքի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների ստեղծումն ու Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցումն ավարտելուց և գործող ընկերությունների հիմնադիր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխանեցնելուց հետո.
բ) մինչև մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելն ավարտել ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման նպատակով հայտի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) վերաբերյալ իրավունքները հաստատող փաստաթղթերը.
գ) չափագրման աշխատանքները ժամանակին ավարտելու նպատակով մասնավորեցման ենթակա ընկերությունների (անավարտ շինարարության օբյեկտների) շենքերի, շինությունների և հողամասերի տարածքներում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների մուտքը` վերացնելով աշխատանքների հետ կապված բոլոր տեխնիկական խոչընդոտները.
դ) հողահատկացման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել դրա մասին տեղեկանք` նշելով համապատասխան փաստաթղթերի առկայության և հիմքերի ուսումնասիրության մասին:
Սույն որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում նշված դեպքում, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության պահանջով, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները համապատասխան փաստաթղթերի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե են ներկայացնում մասնավորեցվող ընկերությունների (անավարտ շինարարության օբյեկտների) զբաղեցրած հողատարածքի և դրա սահմանների ճշտման ու հետագա օգտագործման կարգավիճակի մասին մարզպետի, Երևան քաղաքում` քաղաքապետի որոշումները և հողամասերի ճշգրտված սահմանների սխեմաները:
5. Սահմանել, որ`
ա) պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից մասնավորեցվող օբյեկտի հողատարածքի համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չեն գանձվում այլ վճարներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվածների.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մասնավորեցվող պետական գույքի համար Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից ներկայացված դրամական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկում ընդգրկված ընկերություններին գույքի հաշվառման և իրավունքների պետական գրանցման ծառայությունները մատուցում է անվճար:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`
ա) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից ներկայացված` դրամական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկում ընդգրկված ընկերությունների գույքի հաշվառման և իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.
բ) եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ստացված հայտերի և անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերի փաթեթը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հունիսի 2-ի հրամանին համապատասխան.
բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցին համապատասխան սույն որոշման 3-րդ, 4-րդ կետերով և 7-րդ կետի «ա» ենթակետով նշված տեղեկություններն ու փաստաթղթերը, ինչպես նաև ընկերության գույքի ցանկը մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն` մեկ փաթեթով:
8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-ը սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սույն որոշման 7-րդ կետի «բ» ենթակետի կատարման արդյունքների վերաբերյալ:
9. Սահմանել, որ`
ա) պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը: Սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցին համապատասխան սույն որոշման 3-րդ, 4-րդ կետերով և 7-րդ կետի «ա» ենթակետով նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն սկսելու մասին որոշման նախագիծ: Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների, Երևանի քաղաքապետի կարծիքը.
բ) ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանն են փոխանցվում ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 20-օրյա ժամկետում`
ա) հաստատել պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման կարգը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մասնավորեցվող գույքի գնահատման միջազգային պրակտիկայում ընդունված` գույքի շուկայական արժեքն արտահայտող, այդ թվում` զեղչման գործակիցների կիրառմամբ, գնահատման կարգեր:
11. Ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած հարկային պարտավորությունների, այդ թվում` ապառքների, տույժերի ու տուգանքների մասին.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել տեղեկանք ընկերության` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտավորությունների, այդ թվում` ապառքների, տույժերի ու տուգանքների մասին.
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել տեղեկանք էլեկտրաէներգիայի և բնական գազի օգտագործման համար ընկերության ունեցած պարտքերի մասին.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել մասնավորեցվող ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների հողօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճեններն ու տեղեկանք հողի հարկի վճարման մասին.
ե) մասնավորեցման վերաբերյալ տվյալներ ներկայացնող Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել ընկերությանը (նախկինում` ձեռնարկությանը) տրված օգտագործման իրավունքների, արտոնագրերի, լիցենզիաների պատճենները:
12. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից դրանց գույքի բռնագանձման վերաբերյալ հայցեր չհարուցել, իսկ եթե այդպիսի հայցեր հարուցվել են մինչև ընկերության մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը և դատարանի կողմից չի կայացվել համապատասխան վճիռ (որոշում), ապա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայցից հրաժարվել:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հավելված N 1 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների, Երեվանի քաղաքապետի կողմից պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու համար տեղեկություններ ներկայացնելու (ըստ ընկերությունների թվի)
NN ը/կ |
ՀՀ նախարարության, գերատեսչության, մարզպետարանի անվանումները | Ընկերությունների թիվը | |||||||||||
հուն- վար |
փե- տրվար |
մարտ | ապ- րիլ |
մա- յիս |
հու- նիս |
հու- լիս |
օգոս- տոս |
սեպ- տեմ- բեր |
հոկ- տեմ- բեր |
նոյեմ- բեր |
դեկ- տեմ- բեր | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
1. | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 10 | 15 | 15 | 15 | 15 | 15 | 15 | 10 | 10 | 10 | 10 | 4 |
2. | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 5 | 10 | 10 | 10 | 10 | 10 | 10 | 7 | ||||
3. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 3 | |||
4. | ՀՀ տրանսպորտի նախարարություն | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 3 |
5. | ՀՀ առողջապահության նախարարություն | 2 | 3 | 3 | 2 | 2 | 2 | ||||||
6. | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2 | 3 | 5 | 5 | ||||||||
7. | ՀՀ էներգետիկայի նախարարություն | 3 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | ||||
8. | ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն | 1 | 2 | ||||||||||
9. | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
10. | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | 2 | 5 | 5 | 5 | 5 | 5 | 5 | |||||
11. | Վայոց ձորի մարզպետարան | 1 | 2 | 1 | |||||||||
12. | Արմավիրի մարզպետարան | 1 | 2 | 1 | |||||||||
13. | Արարատի մարզպետարան | 1 | 1 | ||||||||||
14. | Երևանի քաղաքապետարան | 5 | 10 | 10 | 10 | 10 | 5 | 5 | 5 | ||||
Ընդամենը | 45 | 70 | 67 | 64 | 57 | 52 | 50 | 37 | 18 | 15 | 15 | 7 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
մասնավորեցման ենթակա ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների
NN ը/կ |
Ծածկագիրը | Ընկերության անվանումը |
1 | 2 | 3 |
| ||
Ակնագործություն, ոսկերչություն | ||
1. | 60054 | «Շողակն» ՊՓԲԸ |
2. | 21857 | «Սապֆիր» ՓԲԸ |
3. | 21876 | «Ոսկերչական գործարան» ՓԲԸ |
Լեռնամետալուրգիա | ||
4. | 60046 | «Զանգեզուրի ՊՄԿ» ՊՓԲԸ |
5. | 60047 | «Ագարակի ՊՄԿ» ՊՓԲԸ |
6. | 60048 | «Կապանի ԼՀԿ» ՊՓԲԸ |
7. | 60049 | «Ախթալայի ԼՀԿ» ՊՓԲԸ |
8. | 60050 | «Հայոսկի» ՊՓԲԸ |
9. | 60051 | «Կանազ» ՓԲԸ |
10. | 60052 | «Ակսոն» ՓԲԸ (Երևան) |
Քիմիա | ||
11. | 21875 | «Նաիրիտ» ՓԲԸ |
12. | 21807 | «Պոլիվինիլացետատ» ՓԲԸ |
13. | 10 | «Դողագրրծ» ՓԲԸ |
Մեքենաշինություն | ||
14. | 21820 | «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ |
15. | 21817 | «Արմենմոտոր» ՓԲԸ |
16. | 21816 | «Լույս» ՓԲԸ |
17. | 21826 | «էլսարք» ՓԲԸ (էլեկտրակենցաղսարք) |
18. | 60036 | «Ալմաստ» ՓԲԸ (Երևան) |
19. | 150 | «Ճշգրիտ հաստոցների գործարան» ՓԲԸ (Վանաձոր) |
20. | 21810 | «Դարբնոցամամլիչ սարքեր» ՓԲԸ (Գյումրի) |
21. 22. | 147 | «Հաստոցաշինական գործարան» ՓԲԸ (Չարենցավան) |
60035 | «Արագած» ՊՓԲԸ (Ապարան) | |
Ռադիոէլեկտրոնիկա և սարքաշինություն | ||
23. | 21878 | «Մարս» ՊՓԲԸ |
24 | 61148 | «Էլեկտրոն» ԲԲԸ (Վաղարշապատ) |
25. | 21851 | «Միկրոն» ՊՓԲԸ (Նորաշեն, «Աելենա»-ի «Արագած» ԴՁ) |
26. | 21850 | «Խորանաշատ» ՓԲԸ (Տավուշ) |
27. | 61141 | «Կիլիկիա» ԲԲԸ (Աբովյան) |
28. | 60044 | «Աղանձուտ» ՊՓԲԸ (Գորիս, «Նեյրոն» ՊՁ-ի «Տաթև» ԴՁ) |
29. | 21881 | «Հրազդանմաշ» ՊՓԲԸ |
30. | 21884 | «Տրանզիստոր» ՊՓԲԸ |
31. | 15253 | «Գործիքագործ» ՓԲԸ (Գեղակերտ) |
32. | 15034 | «Իմպուլս» ՓԲԸ (Դիլիջան) |
Հատուկ ծրագրեր | ||
33. | 21866 | «Հայարդշին» ՓԲԸ |
Թեթև արդյունաբերություն | ||
34. | 21624 | «Հայգորգ» ՓԲԸ (Երևան) |
35. | 21627 | «Մահուդ» ՓԲԸ (Երևան) |
36. | 21628 | «Մետաքս» ՓԲԸ (Երևան) |
37. | 21620 | «Գյումրի-Տեքստիլ» ՓԲԸ |
38. | 21622 | «Մանվածքային ֆաբրիկա» ՓԲԸ (Գյումրի բամբակամանվածք) |
39. | 60063 | «Նարեկ» տրիկոտաժ» ՓԲԸ (Գյումրի) |
40. | 1239 | «Վանուհի» կարի ՓԲԸ (Սպիտակի կարի ֆաբրիկա) |
41. | 21588 | «Կարի ֆաբրիկա» ՓԲԸ (Չարենցավան) |
42. | 60056 | «Էդգար» կարի N 1 ՓԲԸ (Գյումրի ) |
43. | 21635 | «Ոսկե գեղմ» ՓԲԸ (Վանաձորի մուշտակի կարի ֆաբրիկա) |
44. | 60060 | «Մանկական հագուստ» ՓԲԸ (Երևան) |
45. | 21637 | «Արաքս» կոշիկի ՓԲԸ (Երևան) |
46. | 60057 | Վանաձորի «Ղարս» կարի ՓԲԸ |
Առևտուր | ||
47. | 74737 | «Հայմետաղառ» ՊՓԲԸ |
48. | 20904 | «Հայնավթամթերք» ՊՓԲԸ |
Ոչ մետաղական ռեսուրսներ և շինանյութեր | ||
49. | 20942 | «Գյումրիի ապակի» ՓԲԸ |
50. | 20941 | «Հայապակի» ՓԲԸ (Աբովյան) |
51. | 60029 | «Դիատոմիտ ԳԱՁ» ՓԲԸ (Նոր Խարբերդ) |
52. | 60030 | «Արարատցեմենտ» ՊՓԲԸ |
53. | 60031 | «Անի-Պեմզա» կոմբինատ |
54. | 60032 | «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ |
ՀՀ էներգետիկայի նախարարություն | ||
55. | 20004 | «Հայէներգացանցնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ |
56. | 20011 | «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ |
57. | 60001 | «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ |
58. | 60003 | «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ |
59. | 60004 | «Որոտանի ՀէԿ-երի կասկադ» ՊՓԲԸ |
ՀՀ տրանսպորտի նախարարություն | ||
Ավտոտրանսպորտային ընկերություններ | ||
60. | 60307 | «Արարատի ԲԱՏ» ՊՓԲԸ |
61. | 60311 | «Վեդու ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
62. | 60314 | «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
63. | 60320 | «Ջերմուկի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
64. | 60321 | «Ճամբարակի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
65. | 60323 | «Վարդենիսի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
66. | 60324 | «Ալավերդու ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
67. | 60325 | «Ապարանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
68. | 60326 | «Բաղրամյանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
69. | 60329 | «Երևանի միջազգային ԲԱՏ» ՊՓԲԸ |
70. | 60334 | «Ստեփանավանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
71. | 60335 | «Տավուշի (Բերդի) ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
72. | 60336 | «Տաշիրի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
73. | 60356 | «Արթիկի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ |
74. | 60357 | «Գյումրիի N 3 ԲԱՏ» ՊՓԲԸ |
| ||
75. | 402 | ՀՀ մամուլի տարածման գործակալություն |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 3 |
Ձ Ե Վ
ընկերությունները մասնավորեցման նախապատրաստելու համար տեղեկությունները ներկայացնելու
Մասնավորեցվող ընկերությունների նախապատրաստման համար տեղեկությունները ներկայացնելու ձևը մասնավորեցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների դասակարգված ցանկ է: Սույն ձևով ներկայացվում են մասնավորեցվող բոլոր ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները:
Բ Ա Ժ Ի Ն I
Տեղեկություններ ընկերության եվ դրա կազմի մեջ մտնող առանձին ստորաբաժանումների մասին
Այս բաժնում ներկայացվում են տեղեկություններ ինչպես ընկերության և դրա արտադրատնտեսական գործունեությունը բնութագրող ցուցանիշների, այնպես էլ դրա կազմում ընդգրկված բոլոր դուստր ընկերությունների, ինքնուրույն գործող ստորաբաժանումների, անավարտ շինարարության օբյեկտների վերաբերյալ: Բաժինը ծառայում է որպես տեղեկատվական հիմք` ընկերության` մասնավորեցման հետ կապված կազմակերպական կառուցվածքի, ֆինանսական վիճակի կարգավորման և զբաղվածության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մշակման համար:
Բ Ա Ժ Ի Ն II
Ընկերության վերակազմավորման պլանը
Այն ընկերության կազմակերպական վերակառուցման, ֆինանսական վիճակի կարգավորման և զբաղվածության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների համալիր է: Բաժնում ընդգրկվող տեղեկությունները մշակվում են ընկերության մասնավորեցման նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով, և այն հիմնվում է ընկերության կազմի ու կառուցվածքի ֆինանսական և արտադրատնտեսական ցուցանիշների մանրամասն վերլուծության վրա: Նշված վերլուծությունը II բաժնի բաղկացուցիչ մասն է:
Ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորման (II բաժնի I մաս) նպատակահարմարությունը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ տվյալ ընկերությունն ունի բարդ կազմակերպական կառուցվածք, մասնավորապես, երբ`
մասնավորեցվող ընկերությունն իր կազմում ունի դուստր ընկերություններ,
մասնավորեցվող ընկերությունն իր կազմում ունի տարածքային առումով առանձնացված սոցիալական և հանրային նշանակության օբյեկտներ,
մասնավորեցվող ընկերությունն իր կազմում ունի տարածքային առումով առանձնացված օժանդակ տնտեսություններ և ինքնուրույն աշխատող արտադրական ենթակառուցվածքներ, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտներ,
մասնավորեցվող ընկերության որևէ արտադրական կամ ոչ արտադրական առումով տեխնոլոգիապես մեկուսացված և տարածքային առումով առանձնացված ստորաբաժանում տրամադրված է վարձակալության:
Ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորումը պետք է հիմնավորված լինի` ելնելով ընկերության գործունեության արդյունավետության ու մրցունակության բարձրացման, արտաքին շուկայում հաստատման և ընդլայնման, ինչպես նաև ներքին շուկայում մրցակցության առաջացման, ընկերության մենաշնորհային դիրքի սահմանափակման նկատառումներից:
Ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են համաձայն սույն հավելվածի:
Ընկերության ֆինանսական վիճակի կարգավորման պլանը (II բաժնի II մաս) նախատեսում է ընկերության պարտքերի վերակազմավորման առաջարկությունների մշակում և ընկերության հաշվեկշիռ վերակազմավորում:
Պարտքերի վերակազմավորումը հիմնվում է ընկերության գործունեության ֆինանսական վերլուծության վրա:
Ընկերության հաշվեկշռի վերակազմավորումը պայմանավորված է ընկերության կազմակերպական կառուցվածքի և պարտքերի վերակազմավորումներով, ինչպես նաև ֆոնդերի դուրսգրմամբ:
Ընկերության զբաղվածության կառուցվածքի փոփոխությունների (II բաժնի III մաս) վերաբերյալ առաջարկությունները մշակվում են` ելնելով ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորման հետ կապված կադրային փոփոխություններից (լուծարման հետևանքով կամ ընկերության վերակազմավորման հետ կապված` վարչակազմի կրճատման հետևանքով):
Բ Ա Ժ Ի Ն I
Տեղեկություններ ընկերության եվ դրա կազմի մեջ մտնող առանձին ստորաբաժանումների մասին
1. Տեղեկություններ ընկերության մասին
1.1. Ընկերության լրիվ անվանումը __________________________________ Ընկերության կրճատ անվանումը ___________________________________ 1.2. Ընկերության ֆիրմային լրիվ անվանումը____________________________ Ընկերության ֆիրմային կրճատ անվանումը_____________________________ 1.3. Մասնավորեցման ծրագիր 1998-2000 թթ.: Ծածկագիրը ____ մասնավորեցման ձևը _________ 1.4. Ընկերության գտնվելու վայրը __________________________________ (նշել մարզը, լրիվ հասցեն)
1.5. Ընկերության փոստային հասցեն ________________________________ (ինդեքս, հեռախոսներ` կառավարական, _________________________________________ քաղաքային, տեղական ֆաքս, միջազգային ֆաքս և այլն)
1.6. Ղեկավարը` գործադիր տնօրեն _________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը)
1.7. Կազմակերպական-իրավական տեսակը_____________________________ (փակ բաժնետիրական ընկերություն, բաց բաժնետիրական ընկերություն, պետական փակ բաժնետիրական ընկերություն)
1.8. Ենթակայությունը _________________________________________ (նախարարությունը, տնտեսության ճյուղը)
1.9. Տեղի է ունեցել մասնակի անհատույց սեփականաշնորհում ՀՀ կառավարության 1995 թվականի _____________ -ի N____ որոշմամբ: 1.10. Բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը և դրա անդամների բաժնեմասի չափը (մասնակի անհատույց սեփականաշնորհման դեպքում)
1.11. Ընկերությունում կատարվել է ներդրումային մասնավորեցում 199 թ. _______ -ին, որի արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամում պետական բաժնեմասը կազմել է_______ տոկոս: 1.12. ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցումը_______________
1.13. Բանկի տվյալները _________________________________________ (բանկի անվանումը, ծածկագիրը, հաշվի համարը)
1.14. Ընկերության գործադիր տնօրենը նշանակվել է ՀՀ ___________________ նախարարության կողմից: |
Ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագրի հիմնական պայմանները __________ __________________________________________________________ (ժամկետը, պայմանագիրը, միակողմանի լուծարման պայմանները, աշխատանքի վարձատրությունը) |
1.15. Տեղեկություններ ընկերության կառուցվածքային միավորների վերաբերյալ
200 թ. դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ծանոթագրություն: |
Գլխամասային ընկերությունը ներկայացվում է ըստ ներքոհիշյալ կառուցվածքային միավորների (եթե առկա են). արտադրական ստորաբաժանումներ, ընդգրկված գյուղատնտեսական, շինարարական, տրանսպորտային, առևտրական օբյեկտներ, վարձակալությամբ տրված տարածքներ քաղպաշտպանության, անավարտ շինարարության, սոցիալական և հանրային նշանակության օբյեկտներ, այդ թվում` պատմամշակութային, բնակելի ու անավարտ բնակելի շենքեր և այլն։ |
* Ներկայացվում է ըստ կառուցվածքային միավորների:
1.16. Ընկերության զբաղեցրած հողային տարածքը
200 թ. դրությամբ | |||||||||||||||||||||||||||||||
|
* Ներկայացվում է ըստ կառուցվածքային միավորների:
** Կցել հողահատկացման մասին որոշման պատճենը:
1.17. Գործունեության տեսակները (լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության)
-
-
-
-
1.18. Թողարկվող արտադրանքի տեսականին.
-
-
-
-
2. Տեղեկություններ տնտեսական ցուցանիշների մասին
2.1. Վերջին տարվա ընթացքում թողարկված արտադրանքի իրացման ծավալը __________
այդ թվում` իրացման տեսակարար կշիռը (տոկոսով)
Հայաստանի Հանրապետությունում ________________
ԱՊՀ շուկայում ________________
համաշխարհային շուկայում ________________
2.2. Վերջին տարվա ընթացքում թողարկված արտադրանքը բնեղեն արտահայտությամբ
2.3. Ընկերության տեխնիկատնտեսական ցուցանիշները
NN ը/կ |
Ցուցանիշները | Չափի միավորը | Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանում | Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ | Ծանոթա- գրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | Ապրանքային արտադրանքի ծավալը` | հազ. դրամ | |||
- արժեքային արտահայտությամբ | . | ||||
- բնեղեն արտահայտությամբ | |||||
2. | Ճյուղում արտադրվող նույնանման արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ ընկերության արտադրանքի տեսակարար կշիռը | տոկոս | • | ||
3. | Արտահանվող արտադրանքի տեսակարար կշիռը այդ թվում` |
տոկոս | |||
ԱՊՀ երկրներ | տոկոս | ||||
- արդյունաբերական զարգացած երկրներ | տոկոս | ||||
- այլ երկրներ | |||||
4. | Հիմնական միջոցների արժեքը՝ | ||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
այդ թվում` շենքեր | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
շինություններ` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
փոխանցող հարմարանքներ | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
մեքենաներ և սարքավորումներ | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
տրանսպորտային միջոցներ` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
գործիքներ` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
արտադրական և տնտեսական գույք` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
բանող անասուններ` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
բազմամյա տնկարկներ` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
այլ հիմնական միջոցներ` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
5. | Սարքավորումների միջին տարիքը | տարի | |||
6. | Նյութական արժեքների պաշարը | հազ. դրամ | • | ||
այդ թվում` թանկարժեք մետաղների արժեքը | հազ. դրամ | ||||
7. | Դրամական միջոցներ | հազ. դրամ | |||
8. | Ոչ նյութական ակտիվներ` | ||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
այդ թվում` հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք` | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
արտոնագրեր և լիցենզիաներ | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
ֆիրմայի գինը | |||||
- սկզբնական արժեքով | հազ. դրամ | ||||
- մնացորդային արժեքով | հազ. դրամ | ||||
9. | Ընկերությանը պատկանող այլ ակտիվներ | հազ. դրամ | |||
10. | Հաշվեկշռային շահույթը այդ թվում` ապրանքային արտադրանքի իրացումից ստացված շահույթը |
հազ. դրամ | |||
11. | Շահութաբերությունը | տոկոս | |||
12. | Շահույթի նորման | տոկոս | |||
13. | Շրջանառու միջոցների շրջանառելիությունը | պտույտ | |||
14. | Սեփական կապիտալ | հազ. դրամ |
2.4. Օգնության կարգով անհատույց տրված միջոցներ (հիմնադրամներից, բարեգործական միություններից և այլն):
2.5. Անավարտ շինարարության օբյեկտներ`
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||
|
2.6. Տրանսպորտային շարժակազմում առկա տեխնիկական միջոցների թիվը, դրանց շահագործման միջին տարիքն ըստ տեսակների`
բեռնատար __________________________________
մարդատար __________________________________
շինարարական ________________________________
գյուղմեքենաներ _______________________________
այլ տիպի մեքենաներ ____________________________
2.7. Ընկերության վերջին 3 տարվա և վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները` կցել NN 1, 2, 3, 4 և 5 ձևերը:
3. Տեղեկություններ ընկերության ֆինանսական դրության մասին
3.1. Ընկերության վերջին 3 ֆինանսական տարվա և վերջին եռամսյակի (աճողական կարգով) ֆինանսական արդյունքները
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.2. Հաշվարկներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.3. Ժամկետանց կրեդիտորական պարտքերի դիմաց վճարման ենթակա տույժերի չափը
(հազ. դրամ) | |||||||||||||||||
|
3.4. Տեղեկություններ ընկերության ժամկետանց վարկերի վերաբերյալ և վճարման ենթակա տույժերի չափը
(հազ. դրամ) | |||||||||||||||||
|
3.5. Ընկերության հիմնական պարտատերերի ցուցակը 2000 թ.______ դրությամբ
(հազ. դրամ) | |||||||||||||||
|
Համաձայն հարկային մարմինների ներկայացրած տեղեկանքի` ընկերության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները 2000 թ._______ դրությամբ կազմում են_______ հազ. դրամ, այդ թվում` ապառք`_______ հազ. դրամ, տույժ` _______ հազ. դրամ, տուգանք______ հազ. դրամ:
3.6. Ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների, դատարանի, պետական արբիտրաժի, հարկային մարմինների կողմից վերջին երեք տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով կիրառված պատժամիջոցները`
__________________________________________________________ (նշել պատժամիջոցների կիրառման տարեթիվը, պատժամիջոցների կիրառած պետական __________________________________________________________ մարմինների անվանումները, պատժամիջոցների տեսակները, դրանց կիրառման __________________________________________________________ պատճառները և չափերը, ներկայացնելու պահին պատժամիջոցներ կիրառելու մասին __________________________________________________________ համապատասխան որոշման կատարման ընթացքը) |
Այլ տեղեկություններ __________________________________________ (դատարանի կողմից ճանաչվել է սնանկ, մրցութային վարույթ, տնտեսական __________________________________________________________ և ֆինանսական կախվածության աստիճանն այլ կազմակերպություններից): |
Կցվում են դատարանի վճիռները, տեղեկանքները:
3.7. Փոխառու միջոցներ
3.7.1. Երկարաժամկետ փոխառու միջոցներ
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||
|
3.7.2. Կարճաժամկետ փոխառու միջոցներ
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
* Կցվում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տրված տեղեկանքը:
3.8. Հաշվարկներ աշխատավարձի, սոցիալական ապահովագրության գծով
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
* Կցվում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տրված տեղեկանքը:
3.9. Այլ պարտավորություններ պետության նկատմամբ`______________________ 3.10. Ընկերության ուժեղ կողմերը __________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
3.11. Ընկերության թույլ կողմերը___________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ |
4. Ընկերության մասնավորեցման նախապատրաստական շրջանում գույքային փոփոխությունների (դուրսգրման) առաջարկությունները
Նշվում է յուրաքանչյուր դուրս գրվող գույքի հետագա օգտագործման ձևը
4.1. Դուրսգրման ենթակա հիմնական միջոցների տվյալները
NN ը/կ |
Անվանումը | Արտադրանքի թողարկման տարեթիվը | Ձեռքբերման տարեթիվը | Սկզբնա- կան արժեքը |
Մաշվածքը (%) | Մնացոր- դային արժեքը |
Դուրսգրման տարեթիվը և պատճառը |
Բ Ա Ժ Ի Ն II
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆԸ
Մ Ա Ս I
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆԸ
Ընկերությունը ներկայացվում է մասնավորեցման հետևյալ կառուցվածքային տարբերակներից մեկով`
- | գործող կազմով և կառուցվածքով (թվարկվում են ընկերության գործող կազմի մեջ մտնող բոլոր օբյեկտները). |
- | հետևյալ կազմով և կառուցվածքով` |
1.1. ներկայացվում են մասնավորեցման հետևյալ խմբավորումների տեսքով.
I. խմբավորում
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը | Մասնավորեցման ձևը |
1. |
||
2. |
||
3. |
||
4. |
II. խմբավորում
1.2. առանձին ընկերությունների տեսքով` դուրս բերելով ընկերության կազմից.
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը | Մասնավորեցման ձևը |
1. |
||
2. |
||
3. |
||
4. |
N-րդ խմբավորում
1.3. առաջարկվում է լուծարման
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը | Մասնավորեցման ձևը |
1. |
||
2. |
||
3. |
||
4. |
1.4. չեն նախատեսվում մասնավորեցման.
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը | Մասնավորեցման ձևը |
1. |
||
2. |
||
3. |
||
4. |
Ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորման պլանի նման տարբերակը հիմնվում է ընկերության արտադրատնտեսական և ֆինանսական ցուցանիշների վերլուծության ու հեռանկարային կանխատեսումներից բխող հետևյալ նկատառումների վրա`
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
Մ Ա Ս II
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Կազմվում է 2-րդ բաժնի I մասում նշված ընկերությունների, դրանց խմբավորումների, միավորումների համար և համապատասխան այն կազմի, որը նշված է այդ մասում:
1. Պարտքերի վերակազմավորում
1.1. Պարտքերի դուրսգրում
NN ը/կ |
Պարտապանի անվանումը | Պարտքի անվանումը | Պարտքի գումարը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
|
1.2. Պարտքերի ընդունումը պետության կողմից
NN ը/կ |
Պարտապանի անվանումը | Պարտքի անվանումը | Պարտքի գումարը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
|
1.3. Պարտքերի մարման նպատակով վարկերի տրամադրում
NN ը/կ |
Պարտապանի անվանումը | Պարտքի անվանումը, որի մարման նպատակով տրամադրվում է վարկ | Վարկի գումարը (հազ. դրամ) |
Վարկի տրամադրման ժամկետը |
Տոկոսա- դրույքը(%) |
Վարկի տրամադրման պայմանները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1.4. Պարտքերի նվազեցման ընդհանուր չափը 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերում նշված միջոցառումների իրականացման արդյունքում կազմում է________ հազ. դրամ:
2. Հաշվեկշռի վերակազմավորում
Կազմվում է 2-րդ բաժնի I մասում նշված ընկերություններին, դրանց խմբավորումներին, միավորումներին և 2-րդ բաժնի II մասում կատարված առաջարկություններին համապատասխան:
Մ Ա Ս III
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ
Ընկերության մասնավորեցման ժամանակ նախատեսվում են հետևյալ զբաղվածության կառուցվածքի փոփոխություններ` կապված ընկերության կազմակերպական և կառուցվածքային վերակազմավորման կամ այլ պատճառների հետ (նշվում են պատճառները):
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.08.2001, N 771 | --------- | |
26.12.2000, N 877 | --------- | |
01.09.2000, N 538 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|