Գլխավոր տեղեկություն
Номер
N 655
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.1999-01.11.2000)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.10.1999
Дата вступления в силу
21.10.1999

040.0656.21.10.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 1999 թվականի N 655
քաղ. Երևան

 

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի և Շվեյցարիայի Բազել քաղաքի կոնսերվատորիայի ուսանող Միքայել Բալյանի երաժշտական բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով արվեստի մի շարք անվանի գործիչների ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միքայել Բալյանին (ծնվ. 1981 թ.) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան