Գլխավոր տեղեկություն
Номер
N 697
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.11.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.11.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.1999
Дата вступления в силу
20.11.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 1999 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 1999 թվականի N 697
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 377 որոշմամբ հաստատված ծրագրի իրականացումը և 1999 թվականի նոյեմբերի 1-ից հանրակրթական 154 դպրոցներում ֆինանսավորման նոր համակարգի ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցները 1999 թվականի նոյեմբերի 1-ից պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել և ֆինանսական հաշվետվությունները կազմել ու ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի N 147 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և հաշվետվության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1997 թվականի դեկտեմբերի 22-ի «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» N 529 հրամանով հաստատված հաշվային պլանով և դրա կիրառման հրահանգով, 1998 թվականի օգոստոսի 5-ի «Կազմակերպությունների տարեկան (միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունները և դրանց լրացման հրահանգը» հաստատելու մասին» N 263 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) սույն որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու և այդ ուղղությամբ դպրոցներին գործնական օգնություն կազմակերպելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, պայմանագրային հիմունքներով ներգրավել համապատասխան աուդիտորական և հաշվապահական կազմակերպություններ և դրանց վճարումն իրականացնել կառուցվածքային բարեփոխումների երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցների հաշվին, որի համար հատկացնել 90,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Ապահովել աուդիտորական և հաշվապահական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ընդունումը.

բ) երկշաբաթյա ժամկետում ապահովել փորձնական ծրագրում ընդգրկված հանրակրթական դպրոցների` 1999 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ բյուջետային պարտքերի մարումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` բանակցել Համաշխարհային բանկի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված միջոցների ստացումը սեղմ ժամկետում ապահովելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան