«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 1999 թվականի N 635
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԷԿՐԱՆ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Էկրան» գիտաարտադրական պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Էկրան» փակ բաժնետիրական ընկերության:
2. «Էկրան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը հաստատելու և բաժնետոմսերը տնօրինելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |