Գլխավոր տեղեկություն
Номер
N 788
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.08.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.08.2001
Дата вступления в силу
29.08.2001

Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«29» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 788

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 434 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայկական ԱԷԿ-ում աշխատած միջուկային վառելիքի` մինչև չոր եղանակով պահպանման պահեստարան դրա տեղափոխումը, այրման խորության չափման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության իոնացվող ճառագայթման աղբյուր ժամանակավոր ներմուծելու թույլտվություն տալու մասին» N 434 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «(մեկ տարի ժամկետով)» բառերը փոխարինել «(մինչև 2002 թվականի օգոստոսի 2-ը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան