Գլխավոր տեղեկություն
Номер
N 613
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.09.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.1999
Дата вступления в силу
30.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 1999 թվականի N 613
քաղ. Երևան

 

ԱՄՆ-Ի «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՄԵԹՈԴԻՍՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԱՄՆ-ի «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» (ԱՄՔՈՐ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից միջին չափի գյուղատնտեսական վարկերի և միկրովարկերի տրամադրման նպատակով 1999 թվականի ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ հատկացվելիք բուսական ծագում ունեցող յուղերի և անյուղ կաթի փոշու ներմուծումն ու իրացումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան