«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2001 թվականի N 386
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Գնումների մասին տեղեկությունների հրապարակման և գնումների բնութագրերի հաստատման ու նախնական հսկողության կարգերը հաստատելու մասին» N 556 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգում`
ա) 7-րդ կետը «սահմանված տեղեկությունները» բառերից հետո լրացնել «գնումների մասին իրավական ակտերը» բառերով.
բ) հանել 7-րդ կետի երկրորդ նախադասությունը.
գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.
«8. Լիազոր մարմնի կողմից ընդունված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) պետական գրանցման ենթակա գնումների մասին այլ իրավական ակտերը հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, այդ ակտերի պետական գրանցումը կատարված լինելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրավոր ծանուցումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն մուտքագրման օրվանից հետո հրատարակվող պաշտոնական տեղեկագրի հերթական համարում.
բ) նորմատիվ բնույթ չունեցող գնումների մասին այլ իրավական ակտերը հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, այդ ակտերի հաստատման օրվանից հետո հրատարակվող պաշտոնական տեղեկագրի հերթական համարում: Սույն ենթակետում նշված իրավական ակտերն ուժի մեջ են մտնում պաշտոնական տեղեկագրում հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, եթե տվյալ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
9. Սույն կարգի 8-րդ կետում չնշված գնումների մասին այլ իրավական ակտերը, ինչպես նաև գնումներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, դրանց` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն մուտքագրման օրվանից հետո հրատարակվող պաշտոնական տեղեկագրի հերթական համարում:
10. Սույն կարգի 8-րդ կետի «ա» ենթակետում և 9-րդ կետում նշված ակտերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|