«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1999 թվականի N 589
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 2-ի N 415 և 1999 թվականի մարտի 19-ի N 170 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմից հանել Կ. Խանգելդյանին, իսկ Գ. Մարտիրոսյանի, Վ. Մովսիսյանի, Ա. Վարդանյանի, Ո. Մարուխյանի և Հ. Հովհաննիսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վ. Շիրխանյանին (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գ. Շահբազյանին, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար Ռ. Տոնոյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ռ. Զարգարյանին և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ս. Շարբաթյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|