Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 584
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1999
Дата вступления в силу
18.09.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
«18» սեպտեմբերի 1999թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 584

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել 1999 թվականի հունիսի 30-ի դրությամբ կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների 1824800 ԱՄՆ-ի դոլար մնացորդի հետևյալ ծախսային ուղղությունները.

 

 

NN
ը/կ
Ծախսային
ուղղությունը

 Նպատակը

Գումարը
(ԱՄՆ դոլար)
Աշխատանքների
իրականացման
պատասխանատուն

1

2

3

4

5

 1.  Մաքսային
համակարգ
 մաքսային ձևակերպումների պարզեցման, ավոմատացման համար ծրագրային ապահովումների մշակում և ներդրում  155000

 ՀՀ պետական
եկամուտների
նախարարություն

 2.  Սեփականաշնորհում  առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման ընթացակարգերի մշակում  90000  ՀՀ սեփականաշնորհման նախարարություն
 3.  Սոցիալական ապահովություն  ընտանեկան նպաստի համակարգի կատարեկագործում  58350  ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
 4.  Ջրամատակարարում

ա) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի համար 1 ջրի որակի հսկման համալիրի, 17 քլորացման սարքավորման և 1ջրի հոսքաչափի ձեռքբերում 

Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի համար 11 քլորացման սարքավորման ձեռքբերում

բ) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի համար ջրաչափերի ձեռքբերում

 190000

 

550000

 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 5.  Դատաիրավական

 դատաիրավական վերապատրաստման կենտրոնի ծրագրի մշակում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների կազմակերպման ծրագրի մշակում, դատարաննեի համար 6 բազմալիք ձայնագրիչի ձեռքբերում

 126000  ՀՀ ֆինանսների նախարարություն
 6.  Ֆինանսական  «Հայխնայբանկ» ՊԲԸ-ի ֆինանսական աուդիտի, գնահատման և վերակազմավորմանը (սեփականաշնորհմանը) նախապատրաստելու աշխատանքների իրականացում, պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունների վարում  295450  ՀՀ ֆինանսների նախարարություն
 7.  Կազմակերպությունների վերակազմակերպում  ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկությամբ կազմակերպությունների վերակազմակերպման  (սեփականաշնորհման) և ներդրումային ծրագրերի մշակում  300000

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 8.  Ծրագրի իրականացման գրասենյակ  «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ-ի համար նախատեսված ծախսերի ֆինանսավորում մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածի համար  60000

 «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ

 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 18-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.03.2000, N 138 ---------
04.02.2000, N 55 ---------
23.11.1999, թիվ 707 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան