Գլխավոր տեղեկություն
Номер
N 714
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.08.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.01/47(346) Հոդ.645
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2001
Дата вступления в силу
07.08.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2001 թվականի N 714
քաղ. Երևան

 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի`

ա) կանոնադրությունը, կառուցվածքը և տարեկան պահպանման ծախսերը (կցվում են).

բ) 2001 թվականի պահպանման ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման համար հատկացնել 20640.1 հազ. դրամ (այդ թվում` 3-րդ եռամսյակում 11942.3 հազ. դրամ, 4-րդ եռամսյակում 8697.8 հազ. դրամ) Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի մասնավորեցումից ստացված մուտքերից` Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանն օրենքով ուղղվող միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 714 որոշմամբ


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետև` ԾԻԳ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետև` հիմնադիր) 2001 թվականի հուլիսի 16-ի N 645 որոշմամբ:

2. ԾԻԳ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ և «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրի կառավարման խորհրդի որոշումներով:

3. Հիմնադրի և ԾԻԳ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: Հիմնադրի կողմից լիազորված (կամ կառավարման) մարմին է հանդիսանում Երևանի քաղաքապետը:

4. ԾԻԳ-ը և նրա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

5. ԾԻԳ-ի անվանումն է`

հայերեն լրիվ` «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

հայերեն կրճատ` «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ.

ռուսերեն լրիվ` "Бюро по реализации программ "Северный проспект и каскад" Государственное учреждение.

ռուսերեն կրճատ` "БРП "Северный проспект и каскад".

անգլերեն լրիվ` «North avenue and cascade» Projekts Implementation Unit» State institution.

անգլերեն կրճատ` «North avenue and Cascade PIU SI»:

6. ԾԻԳ-ի հասցեն է` քաղ. Երևան, Գր. Լուսավորչի N 13/1:

 

II. ԾԻԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. ԾԻԳ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի N 774 և N 775 որոշումներին համապատասխան` Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրերի (այսուհետև` ծրագիր) աշխատանքների իրականացումն է, որոնք կարող են կատարվել կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կամ համապատասխան միջազգային, օտարերկրյա վարկատու և դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունների հաշվին, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի մասնավորեցումից ստացված մուտքերի հաշվին:

ԾԻԳ-ի պահպանման ծախսերը կատարվում են Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի մասնավորեցումից ստացված մուտքերից` Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղվող միջոցների հաշվին:

8. ԾԻԳ-ի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ծրագրում նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

բ) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման ժամանակացույցի և ծրագրի բյուջեի կազմումը.

գ) մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք Երևանի քաղաքապետի բացառիկ իրավասությունը չեն.

դ) ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

ե) ծրագրի լրիվ իրականացման մոնիտորինգը, ընդունելի ձևով հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը հիմնադրին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և միջազգային վարկատու կազմակերպություններին.

զ) ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

է) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, այդ թվում` տարածքների իրացման աշխատանքների կազմակերպումը.

ը) ներդրումային ծրագրով մասհանումների համար անհրաժեշտ դիմումների նախապատրաստումն ու ներկայացումը.

թ) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.

ժ) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների կատարումը:

 

III. ԾԻԳ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

9. ԾԻԳ-ը համարվում է սույն կանոնադրության 2-րդ բաժնում նշված ծրագրերի իրականացման գրասենյակ և որպես այդպիսին օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից, եթե ծրագրում ներառվում են նաև վարկային ռեսուրսներ:

10. ԾԻԳ-ի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման պահից:

11. ԾԻԳ-ի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և ծրագրով:

12. ԾԻԳ-ն իր հիմնադրի հայեցողությամբ և նրա անունից սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

ԾԻԳ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի անունից:

13. ԾԻԳ-ն ունի հիմնադրի կողմից իրեն ամրագրված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

14. ԾԻԳ-ն օրենքի սահմաններում իր կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար հիմնադրի անունից իրավունք ունի`

ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

15. ԾԻԳ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ:

16. ԾԻԳ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

17. ԾԻԳ-ը պարտավոր է`

ա) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ:

Գործունեության տարեկան բյուջեն ներկայացնում է ծրագրի կառավարման խորհրդի հաստատմանը.

բ) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, կազմակերպության ներքին փաստաթղթերի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերի) պահպանումը:

 

IV. ԾԻԳ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. ԾԻԳ-ի հիմնադրին է պատկանում ԾԻԳ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

Սույն կանոնադրությամբ նախատեսված` ԾԻԳ-ի հիմնադրի լիազորությունները հիմնադրի որոշմամբ կարող են փոխանցվել նրա կողմից լիազորված պետական կառավարման այլ մարմնի:

19. ԾԻԳ-ի հիմնադրի բացառիկ իրավասությունն է`

ա) ԾԻԳ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

բ) ԾԻԳ-ի տնօրենին աշխատանքի նշանակելը և աշխատանքից ազատելը.

գ) ԾԻԳ-ի կառուցվածքը որոշելը և աշխատանքների վարձատրության ֆոնդը սահմանելը.

դ) ԾԻԳ-ի գործունեության դադարումը:

20. ԾԻԳ-ի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը նրա տնօրենն է, որին պաշտոնի է նշանակում հիմնադիրը:

21. ԾԻԳ-ի տնօրենը գործում է սույն կանոնադրության և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն:

Հանձնարարականներում կարող են սահմանվել տնօրենի այլ իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն, ինչպես նաև փոխհարաբերությունները կազմակերպության հիմնադրի ու կոլեկտիվի հետ և այլ դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարի հիմնադիրը:

22. ԾԻԳ-ի տնօրենը`

ա) տնօրինում է ԾԻԳ-ի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.

բ) ներկայացնում է ԾԻԳ-ը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

զ) բանկերում բացում է ԾԻԳ-ի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

ը) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ԾԻԳ-ի աշխատողներին.

թ) ԾԻԳ-ի աշխատողների նկատմամբ իրականացնում է գործատուի լիազորություններ, այդ թվում` կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

23. ԾԻԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:

 

V. ԾԻԳ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

24. ԾԻԳ-ն իր հիմնադրից առանձնացված գույք չունի:

ԾԻԳ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

25. ԾԻԳ-ի գույքային իրավունքի օբյեկտներն են`

ա) գույքը (ներառյալ դրամական միջոցները), արժեթղթերը և գույքային իրավունքները.

բ) աշխատանքները և ծառայությունները.

գ) տեղեկատվությունը.

դ) ոչ նյութական բարիքները:

26. ԾԻԳ-ի տիրապետման ներքո կարող է գտնվել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող հանձնվել պետական հիմնարկին:

27. ԾԻԳ-ը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

28. ԾԻԳ-ի գույքը գոյանում է հիմնադրի, օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների տրամադրած միջոցներից:

 

VI. ԾԻԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

29. ԾԻԳ-ի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

30. ԾԻԳ-ի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշում ընդունելուց հետո նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

ԾԻԳ-ի լուծարման ժամկետը չի կարող երկու ամսից պակաս լինել:

31. ԾԻԳ-ը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը դադարած` այդ մասին պետական գրանցամատյանում գրառման պահից:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 714 որոշմամբ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

NN
ը/կ
Հաստիքների անվանումը Քանակը Ամսական
աշխատավարձի
չափը (դրամ)
Ընդամենը
աշխատավարձի
չափը (դրամ)
1. Տնօրեն 1 240.000 240.000
2. Տնօրենի տեղակալ 1 210.000 210.000
3. Գլխավոր հաշվապահ (տնտեսագետ) 1 190.000 190.000
4. Հաշվապահ (գանձապահ) 1 150.000 150.000
  Տեխնիկական բաժին      
5. Բաժնի պետ 1 185.000 185.000
6. Գլխավոր մասնագետ 1 165.000 165.000
7. Առաջին կարգի մասնագետ 1 150.000 150.000
  Արտադրական (աշխ. վերահսկողության) բաժին      
8. Բաժնի պետ 1 185.000 185.000
9. Գլխավոր մասնագետ 2 165.000 330.000
10. Առաջատար մասնագետ 1 155.000 155.000
  Սպասարկման ծառայություն      
11. Տնօրենի օգնական-քարտուղար 1 100.000 100.000
12. Վարորդ 1 85.000 85.000
  Ընդամենը 13 1980.000 2.145.000

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 714 որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 
Հոդվածի անվանումը Ընդամենը այդ թվում`
3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ
 ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 20640.1 11942.3 8697.8
այդ թվում`      
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ  14640.1  5942.3 8697.8  
այդ թվում`      
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 10725.0 4290.0 6435.0
Ընթացիկ տրանսֆերտներ 1316.3 526.5 789.8
այդ թվում`      
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ, 1316.3 526.5 789.8
որից`      
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1316.3 526.5 789.8
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 2598.8 1125.8 1473.0
այդ թվում`      
Ապրանքների ձեռքբերում 598.8 239.5 359.3
այդ թվում`      
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 598.8 239.5 359.3
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ      
Տրանսպորտային ծառայությունների վճար 1100.0 440.0 660.0
Կապի ծառայությունների վճար 571.2 314.8 256.4
Կոմունալ ծառայությունների վճար 260.0 104.0 156.0
այդ թվում`      
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 260.0 104.0 156.0
Այլ ծախսեր 68.8 27.5 41.3
այդ թվում`      
Ներկայացուցչական ծախսեր 68.8 27.5 41.3
       
Բ. Կապիտալ ծախսեր 6000.0 6000.0 0.0
այդ թվում`      
Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր 6000.0 6000.0 0.0
այդ թվում`      
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 3000.0 3000.0 0.0
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր 3000.0 3000.0 0.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան