Գլխավոր տեղեկություն
Номер
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.12.16/7(7)
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
13.03.2012
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
13.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

13 մարտի 2012 թ.

N 2

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՅՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՆՁԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ 12-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» N 1538-Ն որոշման 4-րդ կետով հաստատված ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգի (այսուհետ` կարգ) 12-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` եթե լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պայմանագրի գրանցմամբ չեն խախտվում այլ անձանց` նախկինում ձեռք բերած իրավունքները, ապա որոշում է կայացվում լիցենզիան գրանցելու մասին: Հակառակ դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի գրանցումը մերժելու մասին: Նշված կետի համաձայն` հաշվի են առնվում միայն այն իրավունքները, որոնք վերաբերում են տվյալ ապրանքային նշանի օգտագործման համար լիցենզային պայմանագրով (բացառիկ, ոչ բացառիկ և եզակի լիցենզիա) նախկինում այլ անձանց վերապահված իրավունքներին, որոնց մասին սահմանված կարգով համապատասխան գրանցում է կատարված լիցենզիաների գրանցամատյանում: Այսինքն՝ փորձաքննության առարկան տվյալ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն են, որոնք լիցենզային պայմանագրով վերապահվում են այլ անձի, այսինքն՝ փորձաքննության խնդիրը տվյալ ապրանքային նշանի օգտագործման թույլտվության իրավաչափության ստուգումն է և որևէ կապ չունի այլ ապրանքային նշանների նկատմամբ որևէ անձի ունեցած իրավունքների հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջները` պաշտոնապես պարզաբանում եմ.

Կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետում նշված «այլ անձանց` նախկինում ձեռք բերված իրավունքները» ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն են, որոնք նախկինում կնքված լիցենզային պայմանագրով վերապահված են այլ անձի:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

 Տ. Դավթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան