Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.03.15/8(421)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
20.02.2012
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
20.02.2012

Համաձայնեցված է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ նախարար

 

_________________ Վ. Գաբրիելյան

 

28 փետրվարի 2012 թ.

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

_________________ Գ. Խաչատրյան

 

 20 փետրվարի 2012 թ.

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ  N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԱՌԱՋԱՑՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1917-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ից) հաստատվել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը:

Վերոնշյալ որոշման 1-ին կետով սահմանված` սոցիալական փաթեթի հատկացման կարգի`

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ աշխատողի համար, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում` մեկ դրույքին համապատասխան, սոցիալական փաթեթի գումարի չափը,

2) 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, սոցիալական փաթեթում ներառված ծառայությունները մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների չափորոշիչները և (կամ) ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե)» կետի համաձայն, հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները:

Սոցիալական փաթեթի հատկացման կարգի կիրառության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու արդյունքում ֆիզիկական անձանց մոտ առաջացող եկամուտները եկամտահարկով հարկման ենթակա չլինելու հարցի հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական փաթեթի հատկացման համակարգը ներդրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության` որպես Հայաստանի Հանրապետության պետական մարմնի, որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու արդյունքում ֆիզիկական անձանց մոտ առաջացող եկամուտները եկամտահարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ և ըստ այդմ` եկամտահարկով չեն հարկվում: