Գլխավոր տեղեկություն
Номер
N 684
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.07.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.603
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.07.2001
Дата вступления в силу
25.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2001 թվականի N 684
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1 կետով.

«9.1 . Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մինչև 2001 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզային հեռուստաընկերությունների ու ոչ պետական պարբերական մամուլի սուբսիդավորման և մասնակի հրատարակչական գործի կազմակերպմանը պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ առաջարկություն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ».

բ) հանել որոշման 9.2-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան