Գլխավոր տեղեկություն
Номер
N 566
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.1999
Дата вступления в силу
10.10.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 1999 թվականի N 566
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 311 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 311 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից, տեքստից և որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրից ու տեքստից հանել «և ազգային անվտանգության», «и национальной безопасности» և «and National Security» բառերը.

բ) հանել որոշմամբ հաստատված կանոնադրության 24-րդ կետի երկրորդ պարբերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան