«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2000 թվականի N 684
քաղ. Երևան
2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «2000 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 2000 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) 2000 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 2000 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
հանրապետական զորակոչային հանձնաժողովի
ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) ՀՀ զինվորական կոմիսար ՀՀ ազգային անվտանգության նախարար ՀՀ առողջապահության նախարար
Ս. Սարգսյան
-
Մ. Հարությունյան
-
Ա. Հարությունյան
Հ. Հարությունյան
-
ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան
-
Բ. Նազարյան
-
ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Մկրտչյան
-
Է. Մադաթյան
-
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Է. Ղազարյան
-
ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Հովհաննիսյան
-
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ալանակյան
-
ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Հարությունյան
-
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Է. Միլիտոնյան
-
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Գ. Գևորգյան
-
ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների
Տարածաշրջանի և _____________________________________________________________ 1 2 _____________________________________________________________ _____________________________________________________________ Արագածոտն Հ. Կարապետյան _____________________________________________________________ Արարատ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ Լոռի _____________________________________________________________ Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) _____________________________________________________________ Շիրակ Գյումրիի Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) _____________________________________________________________ Սյունիք Կապանի _____________________________________________________________ Վայոց ձոր Եղեգնաձորի _____________________________________________________________ Տավուշ Իջևանի Տավուշի (Բերդի) Ա. Ղուլարյան _____________________________________________________________
_____________________________________________________________
զինկոմիսարիատի անվանումները
Հանձնաժողովների անդամները
Երևան
Արաբկիրի
Մաշտոցի
Կենտրոնի
Նոր Նորքի
Շահումյանի
Շենգավիթի
ԷրեբունուԱ. Բազեյան
Յու. Խաչատուրով
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Երևան քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետ
- Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ
- Էրեբունու թաղային համայնքի ղեկավար
- Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար
Աշտարակի
Ապարանի
Թալինի
Մ. Գրիգորյան
- Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Արագածոտնի մարզի դատախազ
- Աշտարակի քաղաքապետ
- Ապարանի քաղաքապետ
- Թալինի քաղաքապետ
Արտաշատի
Արարատի
ՄասիսիՀ. Աբրահամյան
Ա. Աղաբեկյան
- Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Արարատի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Արտաշատի քաղաքապետ
- Արարատի քաղաքապետ
- Մասիսի քաղաքապետ
Արմավիր
Արմավիրի
Վաղարշապատի
(Էջմիածնի) Ա. Հերոյան
Ս. Մարտիրոսյան
- Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարությունների գծով գեներալ
- Արմավիրի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Արմավիրի քաղաքապետ
- Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքապետ
Գեղարքունիք
Գավառի
Մարտունու
Սևանի
Վարդենիսի
Ճամբարակի (Կրասնոսելսկի)Վ. Հակոբյան
- Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- բանակային կորպուսի հրամանատար
- Գեղարքունիքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Սևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Գավառի քաղաքապետ
- Մարտունու քաղաքապետ
- Սևանի քաղաքապետ
- Վարդենիսի քաղաքապետ
- Ճամբարակի քաղաքապետ
Վանաձորի
Սպիտակի
Ստեփանավանի
Տաշիրի
ԹումանյանիՀ. Քոչինյան
- Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- բանակային կորպուսի հրամանատար
- Վանաձոր քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Վանաձորի քաղաքապետ
- Սպիտակի քաղաքապետ
- Ստեփանավանի քաղաքապետ
- Տաշիրի քաղաքապետ
- Թումանյանի քաղաքապետ
- Ալավերդու քաղաքապետ
Կոտայք
Կոտայքի (Աբովյան)
Հրազդանի
Չարենցավանի
Նաիրիի (Եղվարդ)
Ա. Մելոյան
- ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ
- Կոտայքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Աբովյանի քաղաքապետ
- Հրազդանի քաղաքապետ
- Չարենցավանի քաղաքապետ
- Եղվարդի քաղաքապետ
Արթիկի
Աշոցքի
Անիի
Ախուրյանի
Գ. Մելքոնյան
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Գյումրի քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Գյումրիի քաղաքապետ
- Արթիկի քաղաքապետ
- Մարալիկի քաղաքապետ
Գորիսի
Սիսիանի
ՄեղրուԷ. Բարսեղյան
- Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- բանակային կորպուսի հրամանատար
- Սյունիքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Զանգեզուրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Կապանի քաղաքապետ
-Գորիսի քաղաքապետ
- Սիսիանի քաղաքապետ
- Մեղրու քաղաքապետ
ՎայքիՊ. Մանուկյան
-Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- բանակային կորպուսի հրամանատար
- Վայոց ձորի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Եղեգնաձորի քաղաքապետ
- Վայքի քաղաքապետ
Նոյեմբերյանի
Մ. Գ. Գրիգորյան
-Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Տավուշի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Իջևանի քաղաքապետ
- Դիլիջանի քաղաքապետ
- Բերդի քաղաքապետ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
կենտրոնական բժշկական հանձնաժողովի
Ա. Հարությունյան
-
ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Խաչատուրյան
-
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար
Ա. Զեյնալյան
-
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Է. Բաղդասարյան
-
թերապևտ
Մ. Թորոսյան
-
հոգեբույժ
Գ. Հովհաննիսյան
-
նյարդաբան
Ա. Մուրադյան
-
քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Զ. Տեր-Ավետիքյան
-
վիրաբույժ
Լ. Շահինյան
-
ակնաբույժ
Խ. Խաչիկյան
-
մաշկավեներոլոգ
Ջ. Ավետիսյան
-
հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|