Գլխավոր տեղեկություն
Номер
N 797
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.1998
Дата вступления в силу
14.12.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 1998 թվականի N 797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի N 470 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «545» թիվը փոխարինել «687» թվով և հանել «բ» ենթակետը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 14-ի N 797 որոշմամբ

 

 

 

 

Ն ո ր մ ա ց ու յ ց ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության մարզային եվ Երեվանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հաստիքային միավորների հաշվարկման

 

Անվանումը

Հաստիքային միավորումը

Կենտրոնի տնօրեն

1

Գլխավոր հաշվապահ

1

Սպասարկող անձնակազմ
Գործավար, մեքենագրուհի-քարտուղար, կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս`
մինչև 50 հազար բնակիչ սպասարկման համար

1

50 հազարից մինչև 120 հազար բնակիչ սպասարկման համար

2

120 հազար և ավելի բնակչի սպասարկման համար

3

Մասնագետներ
Տեսուչ` Երևանի թաղային համայնքներում, Գյումրի, Վանաձոր քաղաքներում 8 հազար բնակչի, իսկ հանրապետության մյուս քաղաքներում 12 հազար բնակչի սպասարկման համար

1*

Տեսուչ` փախստականների և բնակչության տեղաշարժի հարցերի գծով

1

 

__________

Ծանոթություն. 10 և ավելի հաստիքային միավոր ունեցող ծառայությունների տարածքային կենտրոններում սահմանվում է բաժնի պետի պաշտոն:

 

* յուրաքանչյուր կենտրոնում ոչ պակաս 3 հաստիքային միավորից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան