Գլխավոր տեղեկություն
Номер
N 419
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.1999-17.10.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Дата вступления в силу
03.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2001

040.0419.10.06.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 419
քաղ. Երևան

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է).

բ) բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգը (կցվում է).

գ) բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):

2. Սահմանել որ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական գները հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում.

բ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 5-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը դրանց տրամադրումը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունների ձևերը.

բ) սույն որոշման 1-ին կետի «գ« ենթակետով հաստատված կարգի 2-րդ և 9-րդ կետերով նախատեսված կարգերը:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում համատեղ հաստատել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 8-րդ կետով նախատեսված կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ձևերն ու սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված կարգը և ընդունել գերատեսչական նորմատիվ ակտ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման նպատակով «արդյունագործական նպատակով կենսապաշարների օգտագործում« հասկացությունը պարզաբանելու մասին:

6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված հաշվարկների ձևերը:

7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տնտեսական գործունեության այն տեսակների ցանկը, որոնց իրականացման ժամանակ ամրակայված աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումը տեխնոլոգիական անհրաժեշտություն է: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ցանկն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ամփոփում և սահմանված կարգով այն ներկայացնում է հրապարակման` գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայլեռտեխհսկողության վարչությանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել այն իրավաբանական անձանց ցանկը, որոնք ունեն գրանցված ավտոմեքենաներ, մեխանիզմներ (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենա) և շարժիչավոր լողամիջոցներ:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետին` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել այն իրավաբանական անձանց ցանկը, որոնք միացված են ջրմուղ-կոյուղու համակարգին:

10. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմինները և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչությունները համատեղ իրականացնում են միջոցառումներ` մինչև 1999 թվականի հունիսի 25-ը տնտեսավարող սուբյեկտներին տեղեկացնելով, որ վերջիններս հաշվառված են որպես բնապահպանական կամ բնօգտագործման վճար վճարողներ:

11. Սույն որոշմամբ սահմանված` մինչև մարտի 1-ը փոխանակվող տեղեկությունները 1999 թվականի համար տրամադրվում են որոշումն ուժի մեջ մտնելուց 15-օրյա ժամկետում:

12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 և 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի, N 221 որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 588 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 419 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

բնապահպանական ԵՎ բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման

 

1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:

2. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի (այդ թվում` գանձման և գանձված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

3. Բնապահպանական կամ բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետև` վճար վճարող) օրենքով սահմանված ժամկետներում վճարների հաշվետվությունները` ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության սահմանած ձևի, իսկ հաշվարկները` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած ձևի ներկայացնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչություններ և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմիններ (այսուհետև` համապատասխանաբար` բնապահպանական և հարկային մարմիններ):

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հաշվետվություններ և հաշվարկներ ներկայացնելը պարտադիր չէ`

ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծողների համար.

բ) ֆիզիկական անձանց համար` իրենց պատկանող ավտոմեքենաներից և մեխանիզմներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման մասով.

գ) ֆիզիկական անձանց համար (բացառությամբ` անհատ ձեռներեցների), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր մինչև 1 տարի ժամկետով:

5. Բնապահպանական մարմինները յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վճար վճարողների ցանկը, ինչպես նաև նախորդ եռամսյակում վճար վճարողների կողմից հաշվետվությունների վերաբերյալ տեղեկությունները մինչև եռամսյակային հաջորդող երկրորդ ամսվա 10-ը ներկայացնում են համապատասխան հարկային մարմիններ` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համատեղ սահմանված ձևի:

6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմինները յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում վճար վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների և առկա ապառքների վերաբերյալ տեղեկությունները մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան բնապահպանական մարմիններ` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համատեղ սահմանված ձևի:

7. Բնապահպանական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ և ստուգման ակտերի պատճառները, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը 15-օրյա ժամկետում տրամադրում են համապատասխան հարկային մարմիններին: Վերջիններս ներկայացված նյութերի հիման վրա, դրանք ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում, կազմում են ֆինանսական ակտ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ:

Եթե 10-օրյա ժամկետում հնարավոր չէ կազմել ֆինանսական ակտ (վճարողի իրացման ծավալների և (կամ) գների մասին տեղեկությունների բացակայության և այլ պատճառներով), ապա հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ ֆինանսական ակտը կազմում են վճարողի մոտ կազմակերպված առաջին ստուգման ժամանակ:

8. Եթե վճար վճարողների ներկայացրած եռամսյակային հաշվետվությունները և հաշվարկները միմյանց չեն համապատասխանում, ապա վճարման ենթակա գումարի չափը որոշում է ներկայացված հաշվարկի հիման վրա` մինչև սահմանված կարգով իրականացված ստուգումներով վճարման ենթակա գումարի որոշումը:

9. Օրենքով սահմանված կարգով չվճարված գումարների գանձումը կատարվում է դատական կարգով` հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

10. Բնօգտագործման և բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման նպատակով բնապահպանական և հարկային մարմիններն իրականացնում են համատեղ ստուգումներ և ուսումնասիրություններ:

11. Բնօգտագործման վճար վճարող ֆիզիկական անձինք, մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը, հայտ (ձև 1) են ներկայացնում համապատասխան բնապահպանական մարմին և վերջինիս կողմից հայտը բավարարվելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթը:

Համապատասխան բնապահպանական մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հայտի աջ մասը և անդորրագիրը մնում են ֆիզիկական անձանց մոտ, իսկ ձախ մասը` համապատասխան բնապահպանական մարմնի մոտ:

13. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան վճարի հաշվարկման և վճարման հսկողությունն ընտրանքային կարգով բնական պաշարների իրացման ու սպառման վայրում իրականացնում են հարկային մարմինները:

14. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունում մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողի կատարած վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ճշգրտումներից հետո կատարում են վճարի գանձում` բանկային համակարգի միջոցով:

15. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության մուտք գործելիս օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի գանձման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից տրվում է վճարի վճարման անդորրագիր (ձև 2), որը պահվում է վարորդի մոտ` հետագայում վճարման փաստը հավաստելու նպատակով:

16. Եթե վճար վճարողները սահմանված կարգով օգտվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի արտոնություններից, ապա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողներին, համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից տրվում է արտոնության հավաստագիր (ձև 3), որը պահվում է վարորդի մոտ հետագայում վճարի արտոնությունը հավաստելու նպատակով:

17. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումների ժամանակ պարզվում է, որ վարորդի մոտ չկա օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման անդորրագիրը կամ արտոնության հավաստագիրը, կամ մաքսային մարմնի տված համապատասխան փաստաթուղթը, որի համաձայն տրանսպորտային միջոցը մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, ապա պետավտոտեսչության մարմինները դադարեցնում են տվյալ տրանսպորտային միջոցի երթևեկությունը, մինչև սահմանված կարգով և չափով հաշվարկված վճարի և հաշվարկված տույժի վճարումը հաստատող անդորրագրերը կամ արտոնության հավաստագիրը ներկայացնելը:

18. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կտրում են ներկայացվող` օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարումը հավաստող անդորրագրերի (կամ արտոնության հավաստագրերի) վերին մասը` կտրման գծի երկայնքով, որից հետո այդ անդորրագրերը (հավաստագրերը) չեն կարող օգտագործվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վճարի մուծումը (արտոնության իրավունքը) հավաստելու համար:

19. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համապատասխան գրանցամատյանում (ձև 4) նշում են սույն կարգի 16-րդ կետին համապատասխան տրված վճարի արտոնության հավաստագրերի հաշվառման մասին տվյալներ:

20. Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում մշտական գրանցված ավտոմեքենաներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետավտոտեսչության մարմինը` այդ ավտոմեքենաների տարեկան տեխնիկական զննության ժամանակ, իսկ հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում մշտական գրանցվող ավտոմեքենաներից` այդ ավտոմեքենաների գրանցման ժամանակ:

21. Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված մեխանիզմներից (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ) վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումը` տարեկան տեխնիկական զննության ժամանակ:

22. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նախարարության համապատասխան ստորաբաժանումները, պետավտոտեսչության համապատասխան մարմինների ստորաբաժանումները սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերին համապատասխան ավտոմեքենաներից և մեխանիզմներից (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենա) վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում են տարեկան տեխնիկական զննության համապատասխան գործերին:

23. Ֆիզիկական անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են բնապահպանական մարմինները, որոնք շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում են համապատասխան գործերին:

24. Հայլեռտեխհսկողության վարչության կողմից ֆիզիկական անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող շարժիչավոր լողամիջոցների տարեկան տեխնիկական զննությունն իրականացվում է միայն այդ լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարումն հաստատող` համապատասխան բնապահպանական մարմնի տված տեղեկանքի առկայության դեպքում, որը կցվում է համապատասխան գործին:

 

Ձև 1

 

ՀՀ բնապահպանության նախարարության
տարածքային բնապահպանական
պետական տեսչության պետին

ՀՀ ԲՆ Կ.Տ.

ՀՀ բնապահպանության նախարարության
տարածքային բնապահպանական
պետական տեսչության պետին


Կենսապաշարների օգտագործման


Կենսապաշարների օգտագործման


Մ Ի Ա Ն Գ Ա Մ Յ Ա  Հ Ա Յ Տ


Մ Ի Ա Ն Գ Ա Մ Յ Ա  Հ Ա Յ Տ

Գրանցման N______առ_____199  թ. Գրանցման N______առ_____199  թ.

________________________________
(անունը, ազգանունը, հասցեն. անձը (անունը, հաստատող փաստաթղթերի տվյալները)

________________________________
(անունը, ազգանունը, հասցեն. անձը (անունը, հաստատող փաստաթղթերի տվյալները)


Խնդրում են Ձեր թույլտվությունը


Խնդրում են Ձեր թույլտվությունը

քանակը_______
(թվերով, բառերով)

____________
(բնական պաշարի տեսակը)

քանակը_______
(թվերով, բառերով)

____________
(բնական պաշարի տեսակը)

օգտագործելու համար և պատրաստ եմ վճարել _______ դրամ: օգտագործելու համար և պատրաստ եմ վճարել _______ դրամ:

Վճարված անդորրագրի N____

Վճարված անդորրագրի N____

Բնական պաշարների տեղափոխման____ _______199  թ.

Բնական պաշարների տեղափոխման____ _______199  թ.

ՀՀ ԲՆՏՊՏ Հայտը ներկայացնողի ՀՀ ԲՆՏՊՏ Հայտը ներկայացնողի
Կ. Տ. ստորագրությունը_____ Կ. Տ. ստորագրությունը_____

 

 

 

Ձև 2

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր  0 0 0 0 0

 

այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման

 

Receipt 00000

 


for the payment of the fee for air pollution by the means of transportation registered in


foreign countries


_____________________________________________________

 

Անցակետի անունը

Customs Point
_______________ 

Ավտոմեքենայի մակնիշը

Vehicle Type
_______________

Պետական համարանիշը

State plate number
_______________
 
Գրանցման երկիրը

Country of Registration
_______________

Բեռնատար
Cargo
Մարդատար
Passenger

Տարողությունը (տոննա, ուղևոր)

Capacity (ton, Passenger)
_______________

Գանձված է (դրամ)

Charged (Dram)
_______________
(բառերով, in words)

Վճարեց

Paid by
___________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, Signature, Name, Surname)

Վճարումն ընդունեց

Payment Accepted
___________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, Signature, Name, Surname)

by

______________ (ամսաթիվը, Date)
Կ. Տ.

       

Ձև 3

 

ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

______________________ մակնիշի __________________ համարանիշի

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

տրանսպորտային միջոցով երթևեկողը` հանդիսանալով`

ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության
և հյուպատոսական հիմնարկի աշխատող ______________________
(ՀՀ ԱԳՆ դիվանագիտական վկայականի (տեղեկանքի) համարը)
ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ տարածք 
մարդասիրական և տեխնիկական օգնության, 
բարեգործական ծրագրերի շրջանակներում
բեռներ փոխադրող

______________________
(ՀՀ կառավարության մարդասիրական օգնության
կենտրոնական հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը)
ՀՀ-ում տեղակայված ՌԴ-ի ռազմակայաններ 
բեռներ և զինվորներ փոխադրող
______________________
(ՌԴ-ի ռազմակայանների տնօրինության կողմից տրված
տեղեկանքի համարը և ամսաթիվը)
ազատված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարից:
______ __________199  թ.
Կ. Տ.

____________________
(վճարողի ստորագրությունը)

____________________
(մաքսավորի ստորագրությունը)

 

  

Ձև 4

 

 Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից տրամադրվող` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի արտոնության հավաստագրերի

 

NN
ը/կ

 Վճար վճարողի
անունը, ազգանունը

 Հավաստագրի
համարը

 Հավաստագիր տալու
ամսաթիվը

Հավաստագիր տալու հիմքը* 

 Մեքենայի
մակնիշը

 Պետական
համարանիշը

Գրանցման երկիրը 

Գրանցողի ստորագրությունը 

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

* Ըստ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգի 19-րդ կետի:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 419 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

բնապահպանական ԵՎ բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման

 

1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարներ (այսուհետև` վճարներ) վճարողների հաշվառման կարգը:

2. Վճարներ վճարողների հաշվառման կարգի (այդ թվում` պետական մարմինների կողմից սույն կարգին համապատասխան գործողություններ չկատարելու) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

3. Բնապահպանական վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողներին հաշվառման մատյանում գրանցելու միջոցով` սույն կարգին համապատասխան պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրված տեղեկությունների համաձայն:

4. Բնօգտագործման վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողներին հաշվառման մատյանում գրանցելու միջոցով` ըստ համապատասխան իրավական ակտերի, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչություն ներկայացված հայտերի համաձայն:

5. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման են վերցվում այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց տնտեսական գործունեության իրականացման ժամանակ ամրակայված աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումը տեխնոլոգիական անհրաժեշտություն է:

6. Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման են վերցվում ջրօգտագործման համար սահմանված կարգով համապատասխան փաստաթղթեր ունեցող իրավաբանական անձինք:

Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման չեն վերցվում կեղտաջրեր ընդունող, մաքրող և հեռացնող կազմակերպությունները:

7. Եթե Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հարկ վճարողների մոտ կատարվող ստուգումների (ուսումնասիրությունների) ժամանակ հայտնաբերում է կամ ունի տեղեկություններ այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործման, օգտակար հանածոների արդյունահանում, կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տվյալ տնտեսավարող սուբյեկտին հաշվառման է վերցնում:

8. Եթե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչությունները հայտնաբերել կամ ստացել են տեղեկություններ այն մասին, որ տվյալ իրավաբանական անձն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործում, օգտակար հանածոների արդյունահանում, կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա այդ տեղեկությունները ճշտելուց հետո, անհրաժեշտության դեպքում, տվյալ անձը հաշվառման է վերցվում:

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ամփոփում է տրված տեղեկությունները և ներկայացնում համապատասխան տարածքային բնապահպանական պետական տեսչություն: Վերջինս վճար վճարողների վերաբերյալ տեղեկությունները (իրավաբանական անձանց անվանումը կամ ֆիզիկական անձանց անունը, ազգանունը, ինչպես նաև նրանց հասցեն, վճարվելիք վճարատեսակները և այլն) գրանցում են վճարողների հաշվառման մատյանում և յուրաքանչյուր վճարողի համար վարում են առանձին գործ:

Համապատասխան տարածքային բնապահպանական պետական տեսչությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համատեղ սահմանած կարգով նշված տեղեկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային տեսչություններ:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 419 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

բնապահպանական ԵՎ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողության իրականացման

 

1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարների (այսուհետև` վճարներ) օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:

2. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

Վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ հսկողությունն իրականացնում են`

ա) իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ու իրացվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները.

բ) Հայաստանի Հանրապետության ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները.

գ) մյուս վճարի տեսակների համար` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային բնապահպանական պետական տեսչությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

3. Վճարների փաստացի ծավալների նկատմամբ հսկողությունն իրականացվում է ներքին և արտաքին ստուգումների (ուսումնասիրությունների) միջոցով:

Սույն կարգին համապատասխան ստուգումը ներառում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն վճարներ վճարող իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների ուսումնասիրությունը, վերլուծությունն ու դրանց արդյունքների և վճարողների ներկայացրած հաշվետվությունների ցուցանիշների համապատասխանության համադրման արդյունքների ամփոփումը, ձևակերպումն ու սահմանված կարգով ներկայացնելը:

4. Ներքին ստուգումները (ուսումնասիրությունները) իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային բնապահպանական պետական տեսչություններում տնտեսավարող սուբյեկտների կողմից սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով:

5. Արտաքին ստուգումները (ուսումնասիրությունները) իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային բնապահպանական պետական տեսչությունը (այսուհետև` բնապահպանական մարմին)` տնտեսավարող սուբյեկտների գործունեության վարում` անհրաժեշտության դեպքում ստուգումն սկսելուց առնվազն հինգ օր առաջ դրա մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնին (այսուհետև` հարկային մարմին):

Հարկային մարմինը նշված ստուգմանը ներգրավում է հարկային մարմնի աշխատողների:

6. Որպես բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող հաշվառված անձանց մոտ հարկային մարմինների կողմից ստուգումների անցկացման դեպքում վերջիններս, անհրաժեշտության դեպքում, ստուգումն սկսելուց առնվազն հինգ օր առաջ դրա մասին տեղեկացնում են համապատասխան բնապահպանական մարմնին:

Բնապահպանական մարմինը նշված ստուգմանը ներգրավում է բնապահպանական մարմնի աշխատողների:

7. Ծրագրային ստուգումներն իրականացվում են միայն բնապահպանական և հարկային մարմինների կողմից սահմանված կարգին համապատասխան, և ոչ շուտ, քան նախորդ անգամ կատարված ստուգումից մեկ տարի հետո: Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով, կարող են կատարվել կրկնակի ստուգումներ:

8. Վճարների փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ներքին ուսումնասիրության, վերլուծության տվյալների և տնտեսավարող սուբյեկտների գործունեության վայրում արտաքին ստուգումների (փաստացի չափումների, լաբորատոր հետազոտությունների, չափիչ սարքավորումների ճանապարհներով) փաստագրվող տվյալների համեմատությամբ:

9. Արտաքին ստուգումներ իրականացնելու կարգը` ըստ վճարատեսակների, ստուգման ժամկետները և ակտում նշվող տվյալները սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:

10. Արտաքին ստուգումներ իրականացնող մարմինը տնտեսավարող սուբյեկտից իրավունք ունի պահանջելու միայն բնապահպանական կամ բնօգտագործման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

11. Արտաքին ստուգման ավարտին արձանագրվում է փաստը, որի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտի չհամաձայնելու դեպքում արձանագրության անբաժանելի մաս է կազմում տնտեսավարող սուբյեկտի բողոքարկման հիմնավորումը:

12. Բողոքարկված արձանագրությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, որտեղ այն քննարկվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայությամբ, և բողոքն ընդունելու կամ մերժելու մասին ընդունվում է համապատասխան որոշում:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տնտեսավարող սուբյեկտի բողոքարկման արձանագրության մասին որոշում պետք է ընդունի ոչ ուշ, քան բողոքարկման արձանագրությունն ստանալուց 30-օրյա ժամկետում: Նշված ժամկետում բողոքարկման մասին որոշում չընդունելու դեպքում բողոքարկված արձանագրության հիմնավորումները համարվում են ընդունված:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2001, N 986 17.10.2001, N 419
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան