Գլխավոր տեղեկություն
Номер
N 171
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.219
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2001
Дата вступления в силу
09.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2001 թվականի N 171
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու մասին» N 95 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին 2001 թվականին ոռոգման ջուրը մատակարարվելու է ըստ երկու սպառողական գոտու`

առաջին սպառողական գոտում ընդգրկվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի, Ստորին Հրազդանի, Թալինի, Արզնի-Շամիրամի, Կոտայքի, Շիրակի ջրանցքների, Երևանի, Ապարան-Արագածի, Հրազդանի և Ջրվեժ-Ձորաղբյուրի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը,

երկրորդ սպառողական գոտում ընդգրկվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արտաշատի ջրանցքի, Գավառ-Սևանի, Մարտունու, Վարդենիս-Ճամբարակի, Սպիտակ-Գուգարքի, Ստեփանավան-Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Արփայի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու և Եղեգնաձորի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին և համայնքների ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար 6 դրամ 90 լումա հաշվարկային միջին արժեքի դիմաց միջին սակագին սահմանել 3 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` ըստ գոտիների`

ա) առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 80 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ) երկրորդ սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 4 դրամ 21 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

գ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար` 6 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 9-ից: 

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան