Գլխավոր տեղեկություն
Номер
N 421
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Дата вступления в силу
10.06.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 421
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1998 թվականին ապրանքային վարկի տեսքով ձեռք բերված գարնանացան գարու սերմացուով ցանքատարածությունները վնասվել են գարնանային ու ամառային տևական երաշտից ու այլ բնական աղետներից, որի պատճառով Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները և այլ հողօգտագործող սուբյեկտներ ի վիճակի չեն ժամանակին վերադարձնել նշված վարկը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին գարնանացան գարու սերմացու հատկացնելու մասին» N 193 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետում «մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը» բառերով.

բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «վարկի մարման ժամկետ սահմանելով 1998 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը փոխարինել «վարկի մարման ժամկետ սահմանելով 1999 թվականի նոյեմբերի 15-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան