Գլխավոր տեղեկություն
Номер
N 456
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.07.16/19(85)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.07.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.1999
Дата вступления в силу
07.07.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

7 հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 1999 թվականի N 456
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ Գեղարքունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված` «Մարտունի» հանգստյան տան տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Գավառի N 9 դպրոցի ուսուցչուհի Նելլի Հարությունյանի, Գավառի ՍՁՍԿ-ի ստանդարտների վարչության պետ Թադևոս Զարդարյանի, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված` ուսուցչուհի Լոլյա Խաչատրյանի, Շիրակի մարզպետարանի վարչության պետի տեղակալ Սուրեն Ավետիսյանի, ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Հմայակ Հովհաննիսյանի լիազորությունները:

2. Գեղարքունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչության առաջատար մասնագետ Հակոբ Սարգսյանին, Գավառի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Հրայր Դովլաթյանին, չաշխատող Սամվել Աբրահամյանին, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել Շիրակի տարածքի ագրոհամալիրի աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ Ազատ Հակոբյանին, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության աշխատող Միքայել Կիրակոսյանին և Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի ավագ մասնագետ Լուսինե Սարիբեկյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան