Գլխավոր տեղեկություն
Номер
N 83
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.1999-13.08.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.22/19(609)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.02.1999
Дата вступления в силу
20.02.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.08.2016

040.0083.20.02.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 1999 թվականի N 83

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն` 32 հաստիքային միավորով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում համապատասխան փոփոխություն կատարելու և դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան