Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 75
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.1999
Дата вступления в силу
17.02.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«17» փետրվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1999 թվական թիվ 75

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի համար շենք գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի համար «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող N 3 մանկապարտեզի շենքը գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 64.897 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» N 866 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից: