«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2001 թվականի N 122
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 48329 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թիվ 8 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
1.2. Սահմանել «Թիվ 8 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 47211 հազ. դրամ, որը համապատասխանում է 47211 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 11803 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.4. «Թիվ 8 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1117,6 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 44,6 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 567,8 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 136,1 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 369,1 հազ. դրամ:
1.5. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 4214 հազ. դրամ գնահատված Թալինի ՀԷԿ-ի գույքն ամբողջությամբ մասնավորեցնել դասական աճուրդով:
2.2. Սահմանել Թալինի ՀԷԿ-ի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 2107 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին:
2.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 21-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |