Գլխավոր տեղեկություն
Номер
N 365
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.06.1999
Дата вступления в силу
01.06.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

1 հունիսի 1999 թվականի N 365

քաղ. Երևան

 

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 24-ի «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում պետական մասնակցության մասին» N 526 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1999 թվականի հունիսի 15-ը Երևանի ֆոնդային բորսայում բորսային առևտրի կանոններին համապատասխան վաճառել «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` կազմված 2500 դրամ անվանական արժեք ունեցող 28001սովորական բաժնետոմսից` դրանք բաժանելով 7 լոտի, որոնցից մեկը բաղկացած է 4001, մյուսները` 4000 բաժնետոմսից:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի մեկ լոտի վաճառքի մեկնարկային գինը որոշվում է դրանում պարունակվող բաժնետոմսերի թիվը բազմապատկելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 14-ի «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին» N 799 որոշման համաձայն վաճառված բաժնետոմսերի մեկ բաժնետոմսի վաճառքի գնով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան