040.0353.27.05.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 մայիսի1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
27 մայիսի 1999 թվականի N 353
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Սպիտակ քաղաքի երկրաշարժի տասնամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցույց տալու մասին» համաձայնագրով (այսուհետև` համաձայնագիր) 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ապասառեցվել են ԽՍՀՄ Արտտնտբանկում սառեցված` Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդի, «Ա» տիպի հաշիվների, Կիրովականի «Քիմմանրաթել» և «Գուգարք» կարի արտադրական միավորումների հաշիվները` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված հատուկ բանկային հաշվի միջոցների կառավարումից ստացված գումարներն առաջնահերթ նպատակաուղղել Վանաձորի «Քիմմանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերության հաշիվներին` Ռուսաստանի Դաշնության կողմից ապասառեցված գումարների չափով, համաձայն հավելվածի, համապատասխանաբար` 52,299.41 ԱՄՆ-ի դոլարին և 282,946.44 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով: Նշված գումարները Վանաձորի «Քիմմանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությամբ կուղղվեն Հայներարտբանկի նկատմամբ վերջիններիս պարտավորությունների մարմանը.
բ) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից տրամադրված մարդասիրական օգնության հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի N 181 որոշմամբ նախատեսված կապիտալ ծախսերի ֆինանսավորումն իրականացնելու նպատակով 7,6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ փոխանցել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հատուկ բանկային հաշվին.
գ) փոխանցումներն իրականացնել 1996 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագրի և 1997 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման վերաբերյալ համաձայնագրի գծով սպասարկման ժամանակացույցերին համապատասխան` առաջին եռամսյակում վճարման ենթակա գումարը հավասարաչափ բաշխելով հաջորդ եռամսյակներում.
դ) համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով տրամադրվող մարդասիրական օգնությունից 1 մլն ԱՄՆ-ի դոլարն արտացոլել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության եկամտային մասում` որպես դրամաշնորհ, ծախսային մասում` որպես Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի տոկոսավճար 138,458.2 ԱՄՆ-ի դոլար, և դեֆիցիտի ֆինանսավորման մասում` որպես հիմնական գումարի մարում 861,541.8 ԱՄՆ-ի դոլար.
ե) ընդունելով համաձայնագրով 1998 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ 1 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով սպասարկման գումարների հաշվանցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում նույն գումարի չափով աղետի գոտում նախատեսել շինարարական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանձին հոդվածով հատկացումների սկզբունքով.
զ) համաձայնագրով 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով տրամադրվող մարդասիրական օգնությունից 7,6 մլն ԱՄՆ-ի դոլարն արտացոլել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության եկամտային մասում` որպես դրամաշնորհ, ծախսային մասում` որպես Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկերի տոկոսավճար` 4,2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով, դեֆիցիտի ֆինանսավորման մասում` որպես Ռուսաստանի Դաշնության տրամադրած վարկերի հիմնական գումարի մարում` 3,4 մլն ԱՄՆ-ի դոլար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Ռուսաստանի Դաշնության կողմից ապասառեցված գումարի բացվածքը
NN ը/կ |
Անվանումը | Գումարը (ԱՄՆ-ի դոլար) |
Գումարը (տարադրամային ռուբլի) |
1. | Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդ |
1,169,367.65 | 1,954,364 |
2. | Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդ (սոցերկրների տարադրամով) |
1,203.24 | 2,010.98 |
3 | Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդ |
7,078,141.04 | 11,829,696 |
ընդամենը | 8,248,711.93 | 13,786,071.52 | |
4. | «Վանաձորի քիմմանրաթելերի գործարան» ՓԲԸ |
52,299.41 | 87,408 |
5. | «Գուգարք» ՓԲԸ | 282,946.44 | 472,888 |
ընդամենը | 335,245.85 | 560,296 | |
ընդամենը | 8,583,957.78 | 14,346,368 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.1999, N 664 | 26.10.1999, N 353 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|