Գլխավոր տեղեկություն
Номер
N 526
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.1998-31.10.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1998
Дата вступления в силу
25.08.1998

040.0526.25.08.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1998 թվականի N 526

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանում բնակչության հատուկ սպասարկման բաժին ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի N 182 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

ա) որոշման 3-րդ կետում «152» թիվը փոխարինել «154» թվով.

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 57-րդ կետով.

«57. Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժին քաղ. Երևան».

գ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցների ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4. Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժնի համար սահմանել 2 հաստիքային միավոր»:

2. Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժնի 2 հաստիքային միավորը սահմանել ի հաշիվ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվի կրճատման:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժնի պահպանման ծախսերի վերաբերյալ:

4. Երևանի քաղաքապետին` Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժինն ապահովել համապատասխան տարածքով և գույքով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան