Գլխավոր տեղեկություն
Номер
N 66
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (26.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.09.15/22(405)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
26.08.2011
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
26.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 66 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի.

11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար,

ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում,

31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և վստահված անձն իրավունք ունեն անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից,

59-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընտրողների գրանցման և ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև նախատեսվում է առնվազն մեկ աշխատատեղ վստահված անձի համար,

31-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և վստահված անձը պարտավոր են պահպանել օրենսգրքի պահանջները,

33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վստահված անձը իր լիազորություններն իրականացնում է օրենսգրքով սահմանված կարգով`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաև 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների միջև հակասություն առկա չէ. այդ դրույթները պետք է ընկալել դրանցում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը:

2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար: Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, վստահված անձը դրանց կարող է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տեղամասային ընտրական հանձնաժողովում ներկա լինելով հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող, իսկ քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակ` ցուցակներում ընտրողների ստորագրությունները հաշվող անդամների մոտ` չմիջամտելով նրանց աշխատանքներին և քվեարկության կազմակերպմանը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան