«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1999 թվականի N 317
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի 4-րդ կետի «ե» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ե. Հաճախությունների բաշխումը
Հայաստանի Հանրապետության պետական այն մարմինը, որը լիազորված է հաճախություններ բաշխել, հաշվի առնելով զինված ուժերի, արտակարգ իրավիճակների ծառայությունների և կառավարության կամ իր ստորաբաժանումների այլ օրինական կարիքները կապված ազգային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության հետ, ժամանակ առ ժամանակ լիցենզավորվողին կնշանակի այնպիսի անհրաժեշտ կամ ցանկալի հաճախություններ, որոնք ըստ լիցենզավորվողի խելամիտ կարծիքի, թույլ կտան նրան օգտվել իր իրավունքներից և կատարել սույն լիցենզիայով ստանձնած պարտականությունները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|