Գլխավոր տեղեկություն
Номер
N 251
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.1999-20.06.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1999
Дата вступления в силу
16.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2007

040.0251.22.04.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 251
քաղ. Երևան

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գրականության ու արվեստի երկերի օգտագործման հեղինակային վարձատրության համակարգի հետագա կատարելագործման և հեղինակային իրավունքների պահպանման նպատակով ու «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 41 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) դրամատիկական, երաժշտական, երաժշտադրամատիկական երկերի հրապարակային կատարման, մեկ լեզվից այլ լեզվի թարգմանության, ինչպես նաև համերգային, կրկեսային ու պարային ծրագրերի կատարման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.

բ) երկերը և համակարգչային ծրագրերը վերարտադրելու, այդ թվում` ձայնագրման և տեսաձայնագրման միջոցով, երկերի կամ համակարգչային ծրագրերի բնօրինակները կամ վերարտադրված պատճենները վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը` ապահովել`

ա) արտոնագրային համաձայնագրերի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գրականության և արվեստի երկեր օգտագործող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.

բ) գրականության և արվեստի երկերի օգտագործման համար հաշվարկված և հեղինակային իրավունքների ազգային գործակալության բանկային հաշվին փոխանցված հեղինակային վարձատրության բաշխումն ու վճարումը հեղինակներին:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1968 թվականի նոյեմբերի 13-ի «Դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները արդյունաբերության մեջ օգտագործելու համար հեղինակային վարձատրության մասին» N 470 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 17-ի «Գրականության և արվեստի ստեղծագործությունների հրապարակման կատարման համար հեղինակային վարձատրության դրույքների մասին» N 279 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման

 

Դրամատիկական, երաժշտական, երաժշտադրամատիկական երկերի հրապարակային կատարման, մեկ լեզվից այլ լեզվի թարգմանության, ինչպես նաԵՎ համերգային, կրկեսային ու պարային ծրագրերի կատարման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափԵՐը

 

 

NN
ը/կ

 

 Երկի տեսակը

Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը (տոկոսներով)` տոմսերի վաճառքից գոյացած, պայմանագրային կամ երաշխավորված գումարից
բազմաարար մեկ արար

 1

 2

 3

 4

Բնագիր դրամատիկական երկեր
1 Արձակ պիես, այդ թվում` նաև տիկնիկային թատրոնների համար`    
 

հեղինակին

11 3
 

բեմադրող ռեժիսորին

4 2
  

բեմադրող նկարչին

3 1,5
  

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
  Չափածո պիես`    
 

հեղինակին

13 5
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
  Բեմականացումներ    
2. Հեղինակային իրավունքով չպահպանվող երկերի բեմականացում`    
 

բեմականացման հեղինակին

6,5 2,5
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

թարգմանության հեղինակին

2 1
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
3. Հեղինակային իրավունքով պահպանվող երկերի բեմականացում`    
 

երկի հեղինակին

2,5 1
 

բեմականացման հեղինակին

6,5 2,5
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

թարգմանության հեղինակին

2 1
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
  Թարգմանված դրամատիկական երկեր    
4. Հեղինակային իրավունքով չպահպանվող պիեսների թարգմանություններ`    
  արձակ`    
 

թարգմանության հեղինակին

5 2
 

միջակա թարգմանության հեղինակին1

2 1
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
   չափածո`    
 

թարգմանության հեղինակին

6 2
 

միջակա թարգմանության հեղինակին

2 1
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
5. Հեղինակային իրավունքով պահպանվող պիեսների թարգմանություններ`    
  արձակ`    
 

պիեսի հեղինակին

4 1
 

թարգմանության հեղինակին

5 2
 

միջակա թարգմանության հեղինակին

2 1
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
  չափածո`    
 

պիեսի հեղինակին

5 2
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

թարգմանության հեղինակին

6 2
 

միջակա թարգմանության հեղինակին

2 1
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
6. Հեղինակային իրավունքով պահպանվող բեմականացումների թարգմանություններ`    
 

բեմականացման հեղինակին

6,5 2,5
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

բեմականացման թարգմանության հեղինակին

5 2
 

երկի հեղինակին

2,5 1
 

երկի թարգմանության հեղինակին

2

1

 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
  Երաժշտադրամատիկական երկեր    
7. Օպերա`    
 

երաժշտության հեղինակին

10,5 4
 

լիբրետոյի հեղինակին

5 2
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

պարերը բեմադրողին

1 0,5
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
8. Օպերա` լիբրետոյի թարգմանության դեպքում`
 

երաժշտության հեղինակին

10,5 4
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

լիբրետոյի հեղինակին

5 2
 

լիբրետոյի թարգմանության հեղինակին

1,5 0,5
 

լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին

0,5 0,3
 

պարերը բեմադրողին

1 0,5
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
9. Բալետ`    
 

երաժշտության հեղինակին

3 3
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

լիբրետոյի հեղինակին

4 1
 

պարերը բեմադրողին

1 0,5
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
10. Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ`    
 

երաժշտության հեղինակին

5,5 2
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

պիեսի հեղինակին

5 2
 

պարերը բեմադրողին

1 0,5
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստների ձևավորող նկարչին

1 0,5
11. Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ` տեքստի թարգմանության դեպքում`    
 

երաժշտության հեղինակին

5,5 2
 

բեմադրող ռեժիսորին

4 2
 

պիեսի հեղինակին

5 2
 

պիեսի թարգմանության հեղինակին

1,5 0,5
 

պիեսի միջակա թարգմանության հեղինակին

1 0,5
 

պարերը բեմադրողին

1 0,5
 

բեմադրող նկարչին

3 1,5
 

զգեստները ձևավորող նկարչին

1 0,5
12.

Դրամատիկական երկն ուղեկցող երաժշտություն 

1` երաժշտությամբ ուղեկցվողյուրաքանչյուր արարի համար
Համերգային, էստրադային, պարային, կրկեսային ծրագրեր
13. Սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային և ժողովրդական գործիքների համար գրված երկերից կազմված համերգ 7` ամբողջ ծրագրի համար
14. Համերգներ` կազմված այլ երկերից, բացի սույն հավելվածի 13-րդ կետում նշվածներից, այդ թվում` թատերականացված, էստրադային, ամանորյա տոնածառի հանդեսներ, պարահանդեսներ, վարիետե ծրագրեր և այլն 5` ամբողջ ծրագրի համար
15. Կրկեսային ծրագիր 1` ամբողջ ծրագրի համար
16. Կրկեսային ծրագրում մնջախաղի, հրավառության, բալետի կատարման համար, որոնք զբաղեցնում են մեկ ինքնուրույն բաժին  0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ սույն հավելվածի 15-րդ կետով հաշվեգրվածից
17. Կրկեսային ծրագրում սյուժետային ատրակցիոնի կատարման համար, որն  զբաղեցնում է մեկ ինքնուրույն բաժին 0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ սույն հավելվածի 15-րդ կետով հաշվեգրվածից 
18. Ինքնուրույն երաժշտության կատարման համար, որը հատուկ գրվել է կրկեսային մնջախաղի, հրավառության, բալետի, ատրակցիոնի համար և զբաղեցնում է մեկ ինքնուրույն բաժին  0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ այդ ծրագրերի կատարման համար արվող հաշվեգրումներից
19. Պարահրապարակներում, դիսկոսրահներում, ակումբներում, բարերում, սրճարաններում, ռեստորաններում, հանրային սննդի այլ վայրերում վճարովի մուտքի դեպքում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերը ինչպես արտիստ-կատարողների, այնպես էլ ձայնագրությունների կատարման դեպքում 5` ամբողջ ծրագրի համար
20. Զանգվածային հրապարակներում2  կատարվող թատերականացված, էստրադային, կրկեսային ներկայացումների ու համերգների համար և մարզական մրցումները, մարզիկների ցուցադրական ելույթները, նորաձևությունների ցուցադրումն ուղեկցող` տեքստով կամ առանց տեքստի երաժշտության համար` վճարովի մուտքի դեպքում 2` ամբողջ ծրագրի համար
21. Միջանցիկ սյուժեներով թատերականացված,  էստրադային, ամանորյա տոնածառի հանդեսներ 6` ամբողջ ծրագրի համար
22. Տեսալսողական երկերը (կինո, հեռուստաֆիլմեր և այլն) կինոթատրոններում, տեսասրահներում, հասարակական այլ վայրերում ցուցադրելիս տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերի կատարման համար`  
 

վճարովի մուտքի դեպքում

3` ամբողջ ծրագրի համար
 

անվճար մուտքի դեպքում

1` օգտագործողի հիմնական գործունեությունից ստացված համախառն եկամտից
23. Կինոթատրոններում, սրճարաններում, ռեստորաններում, բարերում, ցուցահանդեսներում, այլ վայրերում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերի կատարման համար`  
 

անվճար մուտքի դեպքում`

 
 

ա) արտիստ-կատարողների կողմից կատարվելիս

5` կատարողների վարձատրության գումարից
 

բ) ձայնագրություններով կատարելու դեպքում

1` օգտագործողի հիմնական գործունեությունից ստացված համախառն եկամտից
24. Հրապարակված երկերը եթերային հաղորդումներում (ռադիո, հեռուստատեսություն) կատարելու համար 2` օգտագործողի համախառն եկամտից
25. Հրապարակված երկերը մալուխային հեռուստատեսության հաղորդումներում կատարելու համար  5` օգտագործողի համախառն եկամտից


Ծանոթագրություն:


Երկերի հրապարակային կատարման համար հեղինակային վարձատրության վճարողներ են այն ֆիզիկական և իրավաբանական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում կամ կազմակերպում են երկերի հրապարակային կատարումները, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման

 

Երկերը ԵՎ համակարգչային ծրագրերը վերարտադրելու, այդ թվում` ձայնագրման ԵՎ տեսաձայնագրման միջոցով, երկերի կամ համակարգչային ծրագրերի բնօրինակները կամ վերարտադրված պատճենՆերը վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը

 

NN
ը/կ

Երկի կամ համակարգչային ծրագրի
օգտագործման տեսակը 

Հեղինակային վարձատրության նվազագույն
դրույքաչափերը (տոկոս)

1. Երկի և համակարգչային ծրագրի վերարտադրություն, այդ թվում` ձայնագրման  և տեսաձայնագրման միջոցով` դրանք արդյունաբերական եղանակով պատրաստելու դեպքում 10` յուրաքանչյուր պատրաստված պատճենի բացթողման գնից, անկախ նյութակիրների վրա գրանցված երկերի կամ համակարգչային ծրագրերի քանակից
2. Երկի և համակարգչային ծրագրի վերարտադրության եզակի պատճենների պատրաստում` անհատական պատվերով  10` եզակի պատճենների պատրաստումից ստացված եկամտից
3. Երկի կամ համակարգչային ծրագրի բնօրինակը կամ վերարտադրված պատճենը վարձույթով տալը 6` երկի կամ համակարգչային ծրագրի բնօրինակը կամ վերարտադրված պատճենը յուրաքանչյուր անգամ վարձույթով տալուց ստացված եկամտից


Ծանոթագրություն:


Հեղինակային վարձատրության վճարողներն են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են երկերի և (կամ) համակարգչային ծրագրերի վերարտադրություն, երկի և (կամ) համակարգչային ծրագրի բնօրինակը կամ վերարտադրված պատճենը տալիս են վարձույթով, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18 հոդվածներով նախատեսված դեպքերի:
 

________                    

1 Բնագրից այլ լեզվի և այդ լեզվից հայերենի թարգմանության դեպքում այլ լեզվի թարգմանության հեղինակը համարվում է միջակա թարգմանության հեղինակ: 

2 Զանգվածային հրապարակներն են համարվում 3000-ից ավելի տեղ ունեցող փակ ու բաց հրապարակները: Հանդիսատեսների համար տեղերի որոշակի թիվ չունեցող հրապարակները հավասարեցվում են զանգվածային հրապարակներին, եթե վաճառվել է 3000-ից ավելի մուտքի տոմս:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման

 

Կերպարվեստի ԵՎ դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը

 

NN
ը/կ

Կերպարվեստի գործերի տեսակները

Հեղինակային վարձատրության նվազագույն
դրույքաչափերը` առարկայի յուրաքանչյուր
օրինակի բացթողման գնից (տոկոս)

1

2

3

1. Քանդակագործական երկեր` փոքրաքանակ վերարտադրություն`  
 

մինչև 50 օրինակ

6
 

51-200 օրինակ

4
 

զանգվածային վերարտադրություն`

 

200-ից ավելի

 2,5
2. Կերպարվեստի երկերի, այդ թվում` լուսանկարչական, ընդօրինակումն արդյունաբերական արտադրանքների վրա (հուշանվերներ, անձնապիտո առարկաներ, տեքստիլ ու տրիկոտաժե արտադրանք և այլն) 1
3. Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր`  
 

ա) դեկորատիվ-կիրառական

արվեստի գործնական նշանակության

երկեր, ինչպես նաև դեկորատիվ և

հուշանվերային փոքր ու հասարակ

գործածական իրեր, արդուզարդի

առարկաներ

5
 

բ) դեկորատիվ-կիրառական բնույթի`

գործնական նշանակության

առարկաներ(պատյան, փաթեթանյութ,

գեղարարության (կոսմետիկա)

սրվակներ և այլ)

1,5
 

գ) ջուլհակագործական արտադրանք

(սփռոցներ, ծածկոցներ, սրբիչներ

և այլն)

9
 

դ) գործվածքներ

3` գծամետրի բացթողման գնից
 

ե) տրիկոտաժե և գործած

արտադրանք (հագուստ,

ժանյակ, թակալակար

ասեղնագործություն, կոշիկ)

6
 

զ) կահույք

1,5
 

է) խաղալիքներ

5
 

ը) զարդեր, այդ թվում` ոսկերչական

իրեր`

 
 

ոչ թանկարժեք նյութերից

1,5
 

թանկարժեք նյութերից

0,5
 

թ) պաստառ, մոմլաթ և այլն

1,5` գծամետրի, կտորի բացթողման գնից
 

ժ) գորգագործական արտադրանք`

 
 

մեքենայական աշխատանքի

1,5
 

ձեռքի աշխատանքի

5
 

ժա) տեքստիլ-գալանտերեա

9


Ծանոթագրություն:


Հեղինակային վարձատրության վճարողներն են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են կերպարվեստի և (կամ) դեկորատիվ- կիրառական արվեստի գործերի վերարտադրությունը արդյունաբերության մեջ, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18 հոդվածներով նախատեսված դեպքերի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան