Գլխավոր տեղեկություն
Номер
N 34
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (08.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.08.16/20(403)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
08.07.2011
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
08.07.2011

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության

 կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան

 

___________________ Գ. Խաչատրյան

 

 8 հուլիսի 2011 թ.

 N 34

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ ՏԱՐԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն, օրենքի իմաստով`

- եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկ վճարողի սեփական կապիտալի ավելացմանը,

- սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը,

- ակտիվ է համարվում հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը,

- պարտավորություն է համարվում հարկ վճարողի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն),

- ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկ վճարողի սեփական կապիտալի նվազեցման:

ՀՀ հարկային օրենսդրության մեջ շրջանալի` բազմակի օգտագործման (այսուհետ` վերադարձվող) տարայի հարկման առանձնահատկությունները սահմանված են միայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի վերադարձվող տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ (բացառությամբ` ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը կամ ներմուծողը):

Վերադարձվող տարայի հետ կապված գործարքներ իրականացնելու դեպքում շահութահարկի գծով պարտավորությունները ճիշտ հաշվարկելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Շահութահարկով հարկման նպատակով վերադարձվող տարայի արժեքը չի ներառվում այդ տարայով իրացվող ապրանքներ (արտադրանք) վաճառողի եկամուտների մեջ, եթե ապրանքների (արտադրանքի) իրացման համար հիմք հանդիսացող սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում առանձնացված է այդ ապրանքների (արտադրանքի) համար օգտագործված վերադարձվող տարան (քանակը և արժեքը) և դրա դիմաց չի նախատեսվում որևէ հատուցում:

Սույն կետի կիրառության իմաստով նույն տեսակի տարայի վերադարձը չի դիտվում որպես վերադարձվող տարայի դիմաց հատուցում:

2. Շահութահարկով հարկման նպատակով վերադարձվող տարայի դրամական միջոցների դիմաց հանձնման, այլ ապրանքների (արտադրանքի), վերադարձվող չհանդիսացող այլ տարայի, նույնանման կամ այլ վերադարձվող տարայի հետ փոխանակման դեպքերում վերադարձվող տարայի արժեքը ներառվում է այդ տարա իրացնողի համախառն եկամտի մեջ (որպես իրացումից հասույթ):

3. Շահութահարկով հարկման նպատակով վերադարձվող տարայի արժեքը ներառվում է այդ տարայով իրացվող ապրանքներ (արտադրանք) վաճառողի եկամուտների մեջ` ՀՀ մաքսային օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքների (արտադրանքի) արտահանման դեպքերում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան