Գլխավոր տեղեկություն
Номер
N 259
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.1999-09.08.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1999
Дата вступления в силу
16.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2024

040.0259.22.04.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 259
քաղ. Երևան

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 259 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների` մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների, դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների պետական հաշվառման բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները և այդ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների գործառույթները:

2. Մթնոլորտային օդի վրա ներգործությունների պետական հաշվառման հիմնական խնդիրը մթնոլորտային օդի վրա ներգործության աղբյուրներ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների և չափերի որոշումն է:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումը պետք է ապահովի մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում և վարում, որն անհրաժեշտ է`

մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու,

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ նախագծերի մշակման,

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների կարգավորման,

բնակավայրերի տեղաբաշխման և զարգացման համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակման,

մթնոլորտային օդի վրա ազդող օբյեկտների նախագծման և տեղաբաշխման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների համար վճարի հաշվարկի,

մթնոլորտային օդի որակի փոփոխությունների կանխատեսման,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ կարիքների համար:

3. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը:

Պետական հաշվառման ենթակա են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտները, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակներն ու քանակները և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակներն ու չափերը, որոնց համար սահմանված են բնապահպանական, առողջապահական և այլ նորմատիվներ:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող` պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում (բացի մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող վնասակար ֆիզիկական ներգործություններից) իրականացնում է`

ա) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) կազմակերպությունների կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություններ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը` համապատասխան պետական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում իրականացնում է`

ա) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը կազմակերպությունների կողմից.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտների, այդ ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը` համապատասխան պետական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա.

ե) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվական տվյալների վերլուծությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության հետ համատեղ:

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում`

ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով)` հաստատում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման ձևերը, այդ ներգործությունների հաշվառման պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգները և ներկայացնելու կարգը:

Իր իրավասության սահմաններում իրականացնում է վիճակագրական տվյալների արժանահավատության ստուգումներ.

բ) ապահովում է մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվական տվյալների մշակումը և դրանք սահմանված կարգով տրամադրում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ու շահագրգիռ այլ պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, հասարակայնությանը.

գ) ավտոտրանսպորտային միջոցների մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն է տրամադրում կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցների վազքի վերաբերյալ վիճակագրական ամփոփ տվյալները:

7. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինները`

ա) իրենց ոլորտի կազմակերպություններին ցույց են տալիս անհրաժեշտ մեթոդական, կազմակերպական և այլ օգնություն` մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման, ինչպես նաև այդ ներգործությունների որոշման նպատակով լաբորատորիաների ստեղծման և դրանք համապատասխան սարքերով ու միջոցներով կահավորելու գործում.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական սարքավորումներից առաջացող` մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման և հաշվարկի մեթոդների մշակումը, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվային ձևերի լրացման վերաբերյալ հրահանգների ճյուղային հավելվածների, ինչպես նաև նշված ներգործությունների սկզբնական հաշվառման վարման ճյուղային ձևերի ու ճյուղային հրահանգների մշակումը և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով) հաստատում են դրանք:

8. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունները`

ա) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից հաստատված ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով) համաձայնեցված կարգով և ժամկետներում իրականացնում են մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի սկզբնական հաշվառումը.

բ) կազմում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ համապատասխան պետական վիճակագրական հաշվետվությունները և դրանք, սահմանված կարգով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության հետ (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով), ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան