Գլխավոր տեղեկություն
Номер
N 914
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.31/3(135) Հոդ.78
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Дата вступления в силу
31.12.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 914
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 761 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի առանձին ֆինանսական հոսքերը և պարտավորությունները կարգավորելու մասին» N 761 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 7-րդ կետում «2002 թվականի» բառերը փոխարինել «2003 թվականի» բառերով.

բ) նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«էներգահամակարգի առողջացման ծրագրում ընդգրկված 13 ընկերության հարկային հաշվառման քարտերում առանձնացնել 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հարկային պարտավորությունների գումարը` դրան ավելացնելով 1998 թվականի տնտեսական գործունեությանը վերաբերող 1998 թվականի տարեկան հաշվետվություններում (հաշվարկներում) արտացոլված հարկային պարտավորությունների և հարկային հաշվառման քարտերում արտացոլվածի տարբերությունը:

Հարկային հաշվառման քարտերում 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ տարանջատված ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկումը շարունակել օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

Էներգահամակարգի ընկերությունների կողմից 1999 թվականի հունվարի 1-ից հետո կատարված փաստացի վճարումները, բացառությամբ նպատակային իրականացված վճարումների, ինչպես նաև այդ վճարումների հետևանքով առաջացած գերավճարներն առաջնահերթ կարգով հաշվառել (հաշվանցել) որպես 1999 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված տնտեսական գործունեությունից առաջացած ընթացիկ հարկային պարտավորությունների մարում: Ընթացիկ պարտավորությունները մարելուց հետո (այդ թվում` նաև տույժն ու տուգանքները) առաջացած գումարի մնացորդը ենթակա է հաշվեգրման առաջիկա հարկային պարտավորությունների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` հիմք ընդունելով նշված դրույթները` կատարել տույժերի առանձնացված վերահաշվարկ (բացառությամբ ստուգման ակտերում արձանագրված գումարների) և 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ ճշգրտել համակարգի հարկային պարտավորությունները:

Նշված հաշվառման մեթոդիկան մինչև 2003 թվականը էներգահամակարգի ընկերությունների սեփականաշնորհման դեպքում կիրառել մինչև սահմանված կարգով մասնավորեցման պայմանագրի կնքումը».

գ) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված էներգահամակարգի ընկերությունների կողմից 1999 թվականի հունվարի 1-ից իրականացված տնտեսական գործունեության արդյունքում առաջացած հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների կատարումը և ոչ ուշ, քան մինչև 2003 թվականն սկսել 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած հարկային պարտավորությունների մարումը ֆինանսական հոսքերում նախատեսված գումարների շրջանակներում».

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 9-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան