Գլխավոր տեղեկություն
Номер
N 907
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.33
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Дата вступления в силу
31.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 907
քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` 11267911 հազ. դրամ ակտիվներ ու 10936266 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության (10677571 հազ. դրամ գնահատված ակտիվներով, 10345926 հազ. դրամ գնահատված արժեքով) և «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական ընկերության (590340 հազ. դրամ գնահատված ակտիվներով, 590340 հազ. դրամ գնահատված արժեքով):

2. Սահմանել «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 590340 հազ. դրամ, որը համապատասխանում է 590340 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Սահմանել «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 10348896 հազ. դրամ, որը համապատասխանում է 10348896 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 3-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված վերակազմակերպման աշխատանքների իրականացումը, բաժանիչ հաշվեկշռի կազմումը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կազմից «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական ընկերության առանձնացման ժամանակ վերջինիս պարտավորություններ չեն փոխանցվում, իսկ պետական և ոչ պետական բաժնեմասերի հարաբերակցությունը մնում է նույնը) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը` «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանելով 505000 հայտարարված սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5. «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշման 4-րդ կետում նշված պետական գրանցման աշխատանքներն իրականացնելուց հետո, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության գույքային իրավունքի պետական գրանցումը:

7. «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցումն իրականացնել նոր բաժնետոմսերի թողարկման և դրանց փակ տեղաբաշխման միջոցով:

8. Նոր բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով տեղաբաշխել «Գնոմոն» (Ռուսաստանի Դաշնություն) և «Ջանի-Լազարո» (Գերմանիայի Դաշնության) ընկերությունների (այսուհետև` գնորդներ) միջև` համապատասխանաբար 480000 բաժնետոմս և 25000 բաժնետոմս:

9. Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման նախարարությանը`

ա) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, 5-օրյա ժամկետում, նոր բաժնետոմսերի ձեռքբերման համար գնորդներին ներկայացնել գրավոր առաջարկություն` նշելով առաջարկվող բաժնետոմսերի քանակը և գինը.

բ) գնորդների կողմից նոր բաժնետոմսերի ձեռքբերման համար սույն որոշման 10-րդ կետով սահմանված վճարումներն իրականացնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում` գնորդների հետ կնքել բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագրեր.

գ) նոր բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագրերը կնքելուց 6 ամիս հետո «Երևանի ոսկերչական գործարան-1» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 472272 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության ոչ պետական սեփականատերերին` բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանելով 70841 հազ. դրամ:

10. Սահմանել, որ`

ա) նոր բաժնետոմսերի ձեռքբերման համար գնորդները վճարումները կարող են իրականացնել այդ բաժնետոմսերի տեղաբաշխման պահից 3-ամսյա ժամկետում.

բ) գնորդը կարող է վճարումները կատարել ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ, համարժեք այլ գույքով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան