«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
21 ապրիլի 1999 թվականի N 242
քաղ. Երևան
ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3 և «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արարատի մարզի Դիմիտրովի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի ջրովի վարելահողերից 3,31 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աճուրդային կարգով որպես տնամերձ օտարելու համար` համաձայն Արարատի մարզի Դիմիտրով գյուղի գլխավոր հատակագծի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |