Գլխավոր տեղեկություն
Номер
N 33
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (01.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.08.02/19(402)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
01.07.2011
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
01.07.2011

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ 

_________________ Վ. Գաբրիելյան

 

 15 հուլիսի 2011 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

 եկամուտների կոմիտեի նախագահ
 
_________________ Գ. Խաչատրյան

 

1 հուլիսի 2011 թ.  
N 33

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ԻՐԱՑՎՈՂ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` բնապահպանական վճարի տեսակներից է շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարը, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Առկա իրավիճակում տարաբնույթ է ընկալվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետությունում չիրացվող (արտահանվող)` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարը արտադրողի կողմից հաշվարկվում և վճարվում է միայն Հայաստանի Հանրապետությունում իրացված ապրանքների մասով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան