Գլխավոր տեղեկություն
Номер
N 228
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2000-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.05.12/9(107)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.05.2000
Дата вступления в силу
12.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2000 թվականի N 228

քաղ. Երևան

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության կիրառման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 8-ի N 228 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը եվ ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության կիրառման

 

1. Սույն կարգը կարգավորվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21-րդ կետին համապատասխան միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության կիրառման հարցերը:

2. Սույն կարգի դրույթները չեն վերաբերում միջազգային ֆինանսական կազմակերպությունների այն վարկային կամ շնորհային ծրագրերին (դրանց նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարմանը և ծառայությունների մատուցմանը), որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 20-րդ կետին համապատասխան որակվել են որպես մարդասիրական օգնության և բարեգործական (համանման այլ հասարակական և սոցիալական) ծրագրեր:

3. Միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնությունը կիրառվում է, եթե առկա է ծրագրի նախապատրաստման վերաբերյալ միջազգային ֆինանսական կազմակերպության պաշտոնական հավաստումը, որում առանձին սահմանված են ծրագրի իրականացումն ապահովող նախապատրաստական միջոցառումների նկարագիրը, այդ միջոցառումների իրականացման համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու դրույթը, գումարի ընդհանուր մեծությունը, ծրագրի նախապատրաստման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների բնույթը:

 4. Ավելացված արժեքի հարկից ազատվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետև` անձինք) անմիջականորեն ծրագրի իրականացման գրասենյակներին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ).

բ) ծրագրի իրականացման գրասենյակների կողմից աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին ապրանքների անհատույց հատկացումը.

գ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց կողմից պատվիրատուին (երբ ծրագրի իրականացման գրասենյակը հանդես է գալիս որպես միայն ֆինանսավորող կողմ) ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ):

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ կնքում են համապատասխան պայմանագրեր (սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում պետք է կնքվի եռակողմ պայմանագիր):

6. Միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գործարքների նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21-րդ կետով սահմանված հարկային արտոնության կիրառման համար հիմք են ընդունվում տեղեկանքը (ձևը կցվում է) և համապատասխան հաշվարկային ու վճարային փաստաթղթերը հաշիվ-ապրանքագիր, ապրանքների մատակարարումը հաստատող ակտ և այլն:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկանքի տրամադրման համար ծրագրի իրականացման գրասենյակները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում`

ա) հայտ, որում նշվում են ձեռք բերվող (հատկացվող) ապրանքների և ծառայությունների ծրագրային բաղադրիչներն ու գումարի չափը, տեղեկանքի տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և էջերի թիվը.

բ) միջազգային ֆինանսական կազմակերպության պաշտոնական հավաստումը.

գ) սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանագիրը (պատճենը).

դ) միջազգային կամ տեղական մրցութային եղանակով գնումների դեպքում` մրցութային հանձնաժողովի որոշման պատճենը.

ե) սույն կարգի 4-րդ կետով սահմանված գործարքների իրականացման դեպքում` ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարման ներկայացված համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերը` հաշիվ-ապրանքագիր, ապրանքների մատակարարումը հաստատող ակտ և այլն:

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի իրականացման գրասենյակին է տրամադրվում սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկանքը:

Սույն կարգի 4-րդ կետով սահմանված յուրաքանչյուր նոր գործարքի իրականացման մասով տեղեկանքի տրամադրման համար ծրագրի իրականացման գրասենյակները միջազգային ֆինանսական կազմակերպության պաշտոնական հավաստումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն չեն ներկայացնում:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի իրականացման գրասենյակին տեղեկանքի տրամադրումը կարող է մերժել, եթե`

ա) բացակայում են սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցից որևէ մեկը.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում (մասնակիորեն են պարունակում) սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկությունները.

գ) սույն կարգի 5-րդ կետով սահմանված պայմանագրում նշված ապրանքների և ծառայությունների բնույթը, ինչպես նաև ընդհանուր արժեքը չեն համապատասխանում միջազգային ֆինանսական կազմակերպության պաշտոնական հավաստման տեղեկություններին.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղեկանքի տրամադրումը մերժվելու դեպքում գրավոր տեղեկացվում է ծրագրի իրականացման գրասենյակին` նշելով մերժման պատճառները:

9. Տեղեկանքը կազմվում է չորս օրինակից, որոնցից մեկը ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացրած փաստաթղթերի հետ միասին պահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, իսկ մնացած երեք օրինակը տրամադրվում է ծրագրի իրականացման գրասենյակին, որոնցից մեկը պահվում է ծրագրի իրականացման գրասենյակում (որը սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում հիմք պետք է հանդիսանա ավելացված արժեքի հարկի արտոնության կիրառման համար), մյուս օրինակը պետք է տրվի ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում իրականացնող անձին, իսկ երրորդը` սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքում` պատվիրատուին:

Տեղեկանքի օրինակները հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կնիքով ու լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:

Սույն կարգին համապատասխան տրված տեղեկանքը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հաշվառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկանքը ծրագրի իրականացման գրասենյակները (պատվիրատուները) տրամադրում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին` սույն կարգի 4-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով սահմանված գործառնություններ իրականացնող անձանց, ինչի հիման վրա վերջիններս ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) շրջանառության նկատմամբ չեն հաշվարկում ավելացված արժեքի հարկ:

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ`

1.___________________________________________________

(ծրագրի իրականացման գրասենյակի (պատվիրատուի) անվանումը, փոստային հասցեն, ՀՎՀՀ)

_______________________________________________ -ին (կողմից)

2. ________________________________________________________

(պատվիրատու կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, ՀՎՀՀ)*

________________________________________________________-ին

3. ________________________________________________________

(աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, ՀՎՀՀ)**

________________________________________________________-ին

4. _________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, ՀՎՀՀ)

_________________________________________________________կողմից

5. _______________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը)

6. _______________________________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

7. _______________________________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

8. _______________________________________________________

(ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ժամկետները)

 

մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը (դրանց անհատույց հատկացումը) կատարվելու է

_______________________________________

(միջազգային ֆինանսական կազմակերպության անվանումը)

 

վարկային (շնորհային) ծրագրի նախապատրաստման միջոցների հաշվին:

Հիմք _____________________________________________________

(միջազգային համաձայնագիր, վարկավորող կազմակերպության պաշտոնական հավաստում)

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարության լիազորված

պաշտոնատար անձ



_______________________Կ. Տ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Ծրագիրն իրականացնող

(պատվիրատու) կազմակեր-

պության պատասխանատու

անձինք

 


________________________
     (ստորագրությունը, անունը, ազգանունը)

                                                 Կ. Տ.
________________________
     (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ___________ 2000 թ.

 

____

* Այն դեպքում, երբ ծրագրի իրականացման գրասենյակը միաժամանակ հանդիսանում է պատվիրատու, 2-րդ կետի տողերը չեն լրացվում:

** Լրացվում է ծրագրի իրականացման գրասենյակի կողմից աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին ապրանքների անհատույց հատկացման դեպքում: