Գլխավոր տեղեկություն
Номер
N 856
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.29/32(130)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2000
Дата вступления в силу
21.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2000 թվականի N 856
քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 727 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.1. Հաշվեկշռային մեթոդով 4865 հազ. դրամ գնահատված` լուծարված «Վանաձորի «Հաց» գործարանի N 19 արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 2440 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 7739 հազ. դրամ գնահատված` լուծարված «Վանաձորի» «Հաց» գործարանի N 2 արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով:

2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 3870 հազ. դրամ:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 40770 հազ. դրամ գնահատված` լուծարված «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով:

3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 6120 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 101,0 հազ. դրամ գնահատված` լուծարված «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքից 2 բեռնափոխադրիչը (յուրաքանչյուրը` 50,5 հազ. դրամ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակիչ Ս. Հովասափյանին:

4.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 101,0 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում կազմակերպել գույքի վաճառքը:

4.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 1-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727 որոշման 2-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան