Գլխավոր տեղեկություն
Номер
N 210
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.04.1999
Дата вступления в силу
08.04.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

8 ապրիլի 1999 թվականի N 210

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով արժեթղթերում ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, արժեթղթերի անվտանգ, հուսալի, ակտիվ շուկա ապահովելու անհրաժեշտությունից, ինչպես նաև արժեթղթերի, դրանց հավաստագրերի պահպանման, պահառության և (կամ) արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման ծառայությունների մատուցման, արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման համակարգը կազմող տվյալների հավաքման, մշակման, պահպանման և տրամադրման, փոխադարձ պարտավորությունների (տեղեկատվության հավաքում, ստուգում, ճշտում և դրանց վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերի պատրաստում) որոշման, արժեթղթերի առաքման գծով պարտավորությունների ստուգման և հաշվանցման գործառնությունների կարգավորման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` միջոցներ ձեռնարկել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի շուկայի մասնակիցներին մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը մասնավորեցնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան