Գլխավոր տեղեկություն
Номер
N 565
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.15/68(367)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.12.1997
Дата вступления в силу
25.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

8 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 1997 թվականի N 565

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 3 կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ պատգամավորների նախկին գյուղական, քաղաքային և շրջանային խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների, ինչպես նաև պատգամավորների Երևանի նախկին քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողերը սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության հանձնելու ժամանակավոր լիազորություններ իրականացնում են`

գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարները` համայնքների վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ.

համապատասխան համայնքների ղեկավարները` պատգամավորների նախկին շրջանային խորհուրդների գործկոմների տնօրինության տակ եղած (նախկին շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների, կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների) պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ.

մարզպետները` համայնքների վարչական սահմաններից դուրս, բայց մարզերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ.

Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 6-ի «Հողատարածությունները ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը հանձնելու մասին» N 264 և 1991 թվականի հունիսի 13-ի «Շրջկենտրոնների, քաղաքատիպ ավանների և Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հողատարածությունները պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը հանձնելու մասին» N 398, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 1-ի «Պետական պահուստային ֆոնդի հողերի օգտագործման ժամանակավոր լիազորությունների սահմանման մասին» N 318 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան