Գլխավոր տեղեկություն
Номер
N 271
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2000-19.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.05.2000
Дата вступления в силу
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
30 մայիսի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2000 թվականի N 271
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, 1999 թվականի օգոստոսի 27-ի N 547, 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 800, 2000 թվականի մարտի 17-ի N 124, 2000 թվականի մարտի 31-ի N 144 և 2000 թվականի ապրիլի 19-ի N 192 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

4-րդ կետի «ե» և 6-րդ կետի «գ» ենթակետերում «1 հունիսի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերով:

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «8. Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ գյուղերի) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

1 հոկտեմբերի 2000 թ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան