Գլխավոր տեղեկություն
Номер
N 178
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.03.1999
Дата вступления в силу
27.03.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 1999 թվականի N 178
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՏԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՁԱԽ ԱՓՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Արաքս գետի հունի նեղացումը, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության Մեղրու մաքսատան հատվածում գետի ձախ ափը ջրածածկվում է ու լվացվում, և ելնելով հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Մեղրու մաքսատան հատվածում Արաքս գետի ձախ ափի ամրացման` 20 մլն դրամ արժողությամբ նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել առանց մրցույթի` որպես կատարող համարելով «Արա-92» անհատական ձեռնարկությունը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Մեղրու մաքսատան հատվածում Արաքս գետի ձախ ափի ամրացման նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը նախատեսված «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 10 խմբի 02 ենթախմբով («Գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողատեսքերը պաշտպանելու նպատակով հակահեղեղային միջոցառումների իրականացումը») նախատեսված գումարների հաշվին վճարելով 20 տոկոս կանխավճար, իսկ հետագա աշխատանքների դիմաց վճարումները կատարել փաստացի կատարողականների հիման վրա` նշված գումարի սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 27-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան