Գլխավոր տեղեկություն
Номер
N 611
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.31/33
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1997
Дата вступления в силу
30.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի N 611
քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՈՎ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայկական ոսկու արդյունահանման համատեղ ձեռնարկության կողմից Արարատում կառուցվող թափոնների վերամշակման գործարանի շահագործման համար անհրաժեշտ փոքր հզորության (մինչև 100 մ Կյուրի) ռադիոակտիվ ճառագայթման չափիչ սարքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայպետատոմհսկողությանը` սահմանված կարգով ապահովել ռադիոակտիվ աղբյուրով չափիչ սարքի ստացումը, փոխադրումը, տեղադրումը, գրանցումը և պահպանության անվտանգության պայմանների վերահսկողությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան